«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության 35-րդ տարեդարձի առիթով Արցախի քաղաքական գործիչները միջոցառումներ են կազմակերպել, նախ՝ այց Եռաբլուր, ապա՝ Արցախի ներկայացուցչությունում խորհրդարանական ուժերի հավաք, իսկ երեկոյան Արցախի ներկայացուցչության շենքի բակում մշակութային ծրագիր է սպասվում։
Չնայած նշելու առանձնապես առիթ չկա, սակայն արցախյան քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է այսօրվան, քանի որ վերջապես մի վայրում կկարողանան հավաքվել եւ հույս ունեն, որ քաղաքական մեծամասնության՝ «Ազատ հայրենիքի» պատգամավորներին կկարողանան պատասխանատվության առջեւ կանգնեցնել ու ստիպել, որ Արցախի նախագահի եւ ԱԺ նախագահի պաշտոնները համալրեն։
Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը հուլիսի 2-ին հրաժարական է ներկայացրել։ Դանիելյանն Արցախի ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնել էր 2025 թվականի մայիսի 21-ին՝ փոխարինելով Բաքվում գերեվարված Դավիթ Իշխանյանին։
Դանիելյանի հրաժարականից ուղիղ երկու ամիս անց այդ պաշտոնը թափուր է, որեւէ ուժ չի համարձակվում պատասխանատվություն ստանձնել, քանի որ ՀՀ իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, դեմ են Արցախի պետական ինստիտուտների գործունեության շարունակությանը, անգամ չեն համարձակվում հավաքվել, քննարկել հարցը, նման փորձեր արվել են, բայց ոչ մեկը չի ներկայացել հանդիպման։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
դիտվել է 267 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Leave a Reply