ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչները, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, ԱՄՆ պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դ-ր Ջոն Ասքոնասը և «AECOM» ինժեներական ընկերության պատվիրակությունը Գորիսում, Մեղրիում ու Կապանում մասնակցել են աշխատանքային հանդիպումների: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
Քննարկումների առանցքում է եղել «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագիրը:
Հանդիպումների հիմնական շեշտադրումները․
- Տեղեկատվության փոխանակում. Սյունիքի համայնքների ներկայացուցիչներն անմիջականորեն Հայաստանի և ԱՄՆ պաշտոնյաներից ծանոթացել են ծրագրի իրականացման ընթացքին, ներկայացրել իրենց տեսակետներն ու ուղղել հուզող հարցերը:
- Տնտեսական հնարավորություններ. Քննարկվել է, թե ինչպես տարածաշրջանային հաղորդակցության ընդլայնումը կարող է զարգացման նոր տնտեսական հեռանկարներ բացել Հայաստանի և, մասնավորապես, Սյունիքի մարզի համար:
- Ինքնիշխանության աջակցություն. Ընդգծվել է, որ նախաձեռնությունը միտված է միաժամանակ աջակցելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Leave a Reply