Երևանի քաղաքապետարանը Երևանի շուրջ 1000 երեխաների համար սկսում է նոր՝ «STEAM» արտադասարանական ծրագիրը`կարևորելով ստեղծարարության զարգացումն ու նոր հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև առաջնահերթություն տալով սոցիալական աջակցության կարիք ունեցող երեխաներին և առաջնորդվելով ներառական միջավայր ստեղծելու սկզբունքով։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Երեխաները հնարավորություն կունենան բացահայտելու նոր ոլորտներ և սովորելու ռոբոտաշինություն, ծրագրավորում, արհեստական բանականություն, 3D մոդելավորում, էլեկտրոնիկա, թվային երաժշտություն:
«Եթե 6-16 տարեկան ես, ապրում ես Երևանում և հետաքրքրված ես այս ոլորտներով, ապա այս ծրագիրը քեզ համար է։
Մանրամասների և մասնակցության համար զանգահարե՛ք 1-05 կամ դիմե՛ք ձեր վարչական շրջանի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժին»,– նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
Leave a Reply