Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին պատասխանել է այն հարցին, թե երբ է թիմի աստղային հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին ծրագրում ավարտել ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։
«Քանի դեռ նա ինքն է դա ցանկանում, նա կլինի լավագույնը։ 50 տարեկանում՝ ոչ, իհարկե, բայց քանի դեռ նա ցանկանում է, կլինի լավագույնը։ Ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե ինչպիսին էր նա 23-24 տարեկանում, «Բարսելոնայում»։ Մենք հաճախ ենք խոսում այդ մասին։ Կարծում եմ՝ նա կլինի լավագույնը, քանի դեռ ցանկություն ունի»,- Սկալոնիի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին անցկացնում է կարիերայում իր վեցերորդ աշխարհի առաջնությունը։ Ընթացիկ մրցաշարում նա 8 խփած գոլով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը լավագույն ռմբարկուների մրցավազքում՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով միայն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին։
Բացի այդ, արգենտինացի ֆուտբոլիստը նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում խփած գոլերի քանակով՝ հասցնելով այն 21-ի։
Աղբյուրը՝ Armsport.am:
դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Leave a Reply