Հայաստանի հետ ՌԴ հարաբերություններում տիրող իրավիճակը սկսվել է Ղարաբաղի շուրջ ծագած խնդիրներից. Պուտ

Written by

in

Ղարաբաղի շուրջ ծագած խնդիրը դարձել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ընթացիկ փոխհարաբերությունները որոշողը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ամեն ինչ սկսվեց Ղարաբաղի խնդիրներից: Հայաստանի ղեկավարությունը, ինքը՝ վարչապետը, Պրահայում ստորագրեց համապատասխան փաստաթուղթը և ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է: Այդ պահից ի վեր մեր դիրքորոշումն այս հարցում ձեռք բերեց շատ երկակի բնույթ: Մենք ի՞նչ է, կարո՞ղ ենք միջամտել կամ պե՞տք է միջամտենք Ադրբեջանի ներքին գործերին», – ասել է նա:

Պուտինի խոսքով Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է որոշ դրական կողմեր բերել Հայաստանին:

«Թերևս, կան իրենց դրական կողմերը Հայաստանի գործող ղեկավարության այս որոշման մեջ, որովհետև այս իրավիճակը թույլ է տալիս թերթել էջը և առաջ գնալ արդեն առանց որևէ հակամարտությունների: Մարդկանց տեղավորել նոր բնակության վայրում, ապաշրջափակել ենթակառուցվածքները, նոր կյանք սկսել տնտեսության մեջ, բացել սահմանները ներդրումների համար և այլն: Դրական կողմեր, իրականում, քիչ չկան», – ասել է նա:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *