Արցախի իշխանությունը պատրաստ է ճնշումներին, թույլ չենք տալու մոռացության տալ Արցախը․ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար

Written by

in

Արցախի իշխանությունը պատրաստ է ճնշումներին, թույլ չենք տալու մոռացության տալ Արցախը․ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատարԱյս տարի Արցախի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձն է:

Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ քաղաքական ու հասարակական գործիչները ծաղիկներ են խոնարհել Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ՝ ի հիշատակ պատերազմներում զոհված զինծառայողների:

Եռաբլուր այցելողների թվում են Արցախի ԱԺ փոխխոսնակ Գագիկ Բաղունցը, պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և այլք:

Նրանց ուղեկցում էր Դադիվանքի նախկին հոգևոր հովիվ տեր Հովհաննեսը, որն այժմ ծառայում է Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում:

Արցախի իշխանությունը պատրաստ է ճնշումներին, թույլ չենք տալու մոռացության տալ Արցախը: 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։

«Կան բավականին լուրջ քննարկումներ, որոնք նկատի են առնում մեր ամբողջ պոտենցիալը թե քաղաքական, թե հանրային և հաշվի են առնում Հայաստանի Հանրապետությունում տիրող մթնոլորտը և այն մարտահրավերները, որոնք կան Հայաստանի Հանրապետությունում։ Մենք ժամանակավոր սառեցրել ենք Արցախի ԱԺ նախագահ ընտրելու հարցը։

Բռնի տեղահանումից և Հայաստան տեղափոխվելուց հետո, մենք մեր բոլոր քայլերը հաշվարկում ենք և ծրագրավորում ենք նկատի առնելով այն հանգամանքը, որ մենք կորցրել ենք Արցախը, փորձում ենք մեր բոլոր քայլերը պլանավորենք այնպես, որ հանկարծ չվնասենք Հայաստանին»,- ասաց նա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *