«Սերունդ». մեկնարկել է ԱԲ հիմքով առաջին հեղինակային դպրոցական մոդելը

Written by

in

«Դասավանդի’ր հանուն Հայաստանի»-ի հիմնադիր կազմակերպություն հանդիսացող Հայաստանի կրթական նախաձեռնությունը (ՀԿՆ) հայտարարել է «Սերունդ»-ի՝ Հայաստանի առաջին հեղինակային մոդելի մեկնարկի մասին։ 

Մոդելը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից։ 

Առաջին սերնդի հիմնադիր խումբը ուսումը սկսում է այս ամիս։

Լուսանկարը` Հայաստանի կրթական նախաձեռնություն

«Սերունդ»-ը մշակվել եւ փորձարկվել է Հայաստանի հանրակրթական դպրոցներում վերջին վեց տարիների ընթացքում։ Այն ստեղծված է հանրակրթական դպրոցի համար, որպեսզի համակողմանի կրթությունը հասանելի լինի յուրաքանչյուր հայ երեխայի համար՝ անկախ սոցիալական կարգավիճակից։

Լուսանկարը` Հայաստանի կրթական նախաձեռնություն

«Սերունդ»-ը նպատակ ունի թեթեւացնել ուսուցիչների վարչարարական բեռը արհեստական բանականության միջոցով։ Չորս մակարդակից բաղկացած ճարտարապետությունը զբաղվելու է ուսումնական ծրագրի անհատական հարմարեցմամբ, ուսումնական տվյալների վերլուծությամբ եւ յուրաքանչյուր երեխայի համար տեմպի կարգավորմամբ: 

Լուսանկարը` Հայաստանի կրթական նախաձեռնություն

«Ամենուր աշխարհում կրթական համակարգերն իրենց հարց են տալիս՝ ինչի՞ն են նախապատրաստում երեխաներին։ Քիչ են երկրները, որոնք մեկնարկային կետից սկսելու բավարար ճկունություն ունեն, իսկ մեր երկիրը կարող է։ ««Սերունդ»-ը յուրօրինակ լաբորատորիա է. սա մեկ երկրի փորձ է՝ աշխարհի համար։ 

Լուսանկարը` Հայաստանի կրթական նախաձեռնություն

Երախտապարտ ենք «Հովնանյան Ինթերնեյշնլ»-ին, «Ռեվ եւ Ռեյչլ հիմնադրամ»-ին եւ մեր անանուն դոնորին՝ այս նախաձեռնությանն աջակցելու համար», – ասել է Հայաստանի կրթական նախաձեռնության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը: 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *