ՀՀ և ՌԴ հարաբերություններն առողջացման, վերաքննարկման կարիք ունեն․ Միրզոյան |

Written by

in

Ռուսաստանը, ըստ էության, իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է, քան ռազմավարական գործընկերը, մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, որը ավելին է քան ռազմավարական գործընկերը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, բայց ունենք երկկողմ պայմանագրեր և պարտավորություններ, որոնք մեզ ՌԴ-ին դարձնում են դաշնակիցներ նաև պաշտպանական ոլորտում»- ասել է նա։ ։ 

Նախարարի խոսքով՝ ՀՀ-ի առջև պատմական հնարավորություն է բացվել դառնալ արևմուտք-արևմուտք փոխադրումների առանցքային օղակ։

«Այս կոնտեքստում շահառուների մի խմբի համար խնդիր է, որ ՀՀ երկաթուղային գործող ցանցը գտնվում է ՌԴ կառավարման ներքո։ Սա նշանակում է պատմական հնարավորությունը բաց թողնել, ինչը չենք կարող մեզ թույլ տալ: ՀՀ և ՌԴ հարաբերություններն առողջացման, վերաքննարկման կարիք ունեն»,- ասել է Միրզոյանը։ 

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի սահմաններ տանող երկաթուղային հատվածների վերականգնման մանրամասները։ 

«Վերջին ազդակը, որ հայկական կողմը ստացել է ռուսական կողմից «Հարավկովկասյան երկաթուղիների»` Երասխ-Նախիջևան և Ախուրիկ-Թուրքիա սահմանային հատվածները վերականգնելու հարցով, եղել է 2-3 օր առաջ։ Այդ ազդակը խոսում է այն մասին, որ իրենք պատրաստակամ են հասկանալ, քննարկել նյուանսները, թե ով որքան է ներդնելու և այլն»,- ասել է Միրզոյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *