Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «շատ լավ» հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հանդիպումից հետո ձայնագրված տեսանյութում Նիկոլ Փաշինյանն ասել է․
«Պայմանավորվեցինք անկեղծ եւ կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում։
Երկուստեք արձանագրեցինք, որ հայ-ռուսական հարաբերությունները երկու երկրների համար չափազանց կարեւոր են եւ մենք խնամքով ենք վերաբերվում այդ հարաբերություններին։
Բայց նաեւ նոր միջավայրում, նոր պայմաններում այդ հարաբերությունները վերաձեւակերպելու անհրաժեշտություն կա։ Այդ վերաձեւակերպման արդյունքում, համոզված եմ, դրանք կդառնան ավելի կառուցողական, ավելի փոխշահավետ եւ ավելի ջերմ»։
Leave a Reply