Իրանի Լարակ կղզում ամերիկյան հարվածների զոհերի թիվը հասել է 3-ի

Written by

in

Իրանի Հորմոզգանի նահանգում՝ Հորմուզի նեղուցում գտնվող Լարակ կղզում օգոստոսի 30-ի երեկոյան ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

Կան նաև վիրավորներ, որոնց հստակ թիվը չի նշվում։

Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհի մասին, սակայն վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է։

Օգոստոսի 30-ի երեկոյան ԱՄՆ ուժերը հարվածել էին Լարակ կղզուն՝ թիրախավորելով իրանական կայանքներ, որոնք, ըստ Վաշինգտոնի, ականներ էին արձակում դեպի Հորմուզի նեղուց։ Իրանն այս հարձակմանը պատասխանել էր՝ օգոստոսի 31-ի գիշերը թիրախավորելով Հորդանանում ամերիկյան երկու ռազմաբազա, ինչպես նաև ԱԹՍ արձակելով դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts