«Հրապարակ»-ը գրում է․ Բոլորը բացատրություններ են փնտրում, թե ինչու Սահմանադրական դատարանը նման անօրինական որոշում կայացրեց՝ հունիսի 7-ի ընտրությունների հետ կապված, եւ տարբեր վարկածներ են հնչում։ Բայց կան նաեւ փաստեր, որոնք վկայում են ՍԴ դատավորների կաշկանդվածության մասին։
Յուրաքանչյուրի նկատմամբ իշխանությունը մի թեմա ունի, որի միջոցով արդյունքի է հասել։ Օրինակ, ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի որդու՝ Արեգ Վաղարշյանի նկատմամբ կա հարուցված քրեական գործ, որը հիմա սառեցված է, բայց ցանկացած պահի կարող է վերաբացվել՝ կապված դատավորի պահվածքի հետ։ Արեգ Վաղարշյանը մեղադրվում էր 2023 թվականին ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդուն՝ Էդուարդ Նադարյանին դանակահարելու համար։ Նրան ժամանակին մեղադրանք է առաջադրվել, կալանավորման միջնորդություն են տարել դատարան, որը մերժվել է։ Մեր տեղեկություններով՝ շուրջ 3 տարի տեւող նախաքննությունը դեռ չի ավարտվել, սակայն այս ընթացքում մեղադրանքը հանել են Վաղարշյանի որդու եւ մյուս մեղադրյալների վրայից, եւ դանակահարության գործը մնացել է առանց մեղադրյալի ու լռվել քննչականի դարակներում։ Մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք Քննչական կոմիտե, մեզ ասացին՝ գրավոր հարցում ուղարկեք։
դիտվել է 226 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Leave a Reply