Իրանի նախագահը հայտարարել է, որ երկրի համար միջազգային հարաբերությունների ապագան կապված է բազմաբևեռ աշխարհակարգի և բազմակողմ համագործակցության հետ։
Նրա խոսքով՝ Իրանը չի եղել պատերազմի նախաձեռնողը, այլ ստիպված է եղել պաշտպանվել։ Միաժամանակ նա ընդգծել է, որ տարաձայնությունների կարգավորման հիմնական ճանապարհը շարունակում են մնալ դիվանագիտությունն ու բանակցությունները։
«Իրանը չի սկսել պատերազմը և պաշտպանվել է, սակայն դիվանագիտությունն ու բանակցությունները մնում են վեճերի լուծման հիմնական ուղին: Մենք ցանկանում ենք բազմաբևեռ աշխարհ, որտեղ բազմակողմ համագործակցությունը, ՄԱԿ-ի կանոնադրության հարգանքը և պետությունների ինքնիշխան հավասարությունը սկզբունքներ են»,- ասել է նա։
Leave a Reply