«Արմավիր» ՔԿՀ-ի տարածքում դրոնով փոխանցված արգելված իրեր են հայտնաբերվել | Հասարակություն

Written by

in

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 02:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակի ծառայողը նկատել է տարածք մուտք գործած անօդաչու թռչող սարք (դրոն)։ 

 

Տարածքի զննության արդյունքում հիմնարկի երկու տեղամասերի միջնամասից հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել 2 բջջային հեռախոս, 1 wi-fi սարք, 1 ականջակալ և 1 USB լար։

 

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *