Գիտելիքի և դպրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ.ՇՊՀ – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ,

հարգարժա՛ն գործընկերներ և կրթության երախտավորներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա՝ Սեպտեմբերի 1-ի առթիվ: Այս

տոնը ոչ միայն նոր ուսումնական տարվա մեկնարկն է, այլև այն լուսավոր ուղու վերարժևորումը, որը

տանում է դեպի իմաստնություն, ստեղծարար միտք և մասնագիտական նոր հորիզոններ:

Առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ ողջունում եմ բոլոր առաջինկուրսեցիներին: Թո՛ղ

ուսումնառության այս տարիները լինեն ձեր կյանքի ամենաբովանդակալից ու հիշարժան շրջանը՝ հագեցած

գիտական բացահայտումներով ու հաստատուն հաջողություններով: Նույնպիսի հուզումով շնորհավորում եմ

նաև մեր բոլոր առաջինդասարանցիներին, որոնց համար այսօր բացվում է գիտության ու

աշխարհճանաչողության լուսավոր դուռը:

Կրթությունը մեր պետության հզորության և ապագա հաղթանակների ամենահաստատուն հիմքն է:

Մաղթում եմ բոլորիս անսպառ եռանդ, ստեղծագործական ավյուն և անկոտրում կամք՝ ի նպաստ մեր երկրի

շարունակական զարգացման և գիտական մտքի վերելքի:

Բարի երթ և արգասաբեր ուսումնական տարի բոլորիս:

Շնորհավոր Գիտելիքի և դպրության օր։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *