Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Written by

in

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ և կրթության նվիրյալներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։

Այս գեղեցիկ օրվա ամենաջերմ մաղթանքներն եմ հղում հատկապես մեր առաջին դասարանցիներին, ովքեր այսօր բացում են դպրոցի դուռը և կատարում իրենց առաջին քայլը դեպի գիտելիքի ու բացահայտումների աշխարհ։ Թող այդ ճանապարհը նրանց համար լինի լուսավոր, հետաքրքիր և լիանոր ձեռքբերումներով։

Կրթությունն ու գիտելիքը մեր ժողովրդի ուժի, ինքնության պահպանման և առաջընթացի կարևորագույն հենասյուներից են։ Հենց կրթված, ստեղծագործ և հայրենասեր սերունդն է կերտելու մեր համայնքի և մեր երկրի վաղվա օրը։

Հպարտությամբ պետք է արձանագրել, որ Գորիսը տարիներ շարունակ կրթության, մշակույթի ու գիտության հարուստ ավանդույթներ ունեցող համայնք է։ Մեր աշակերտների և ուսանողների հաջողությունները հանրապետական ու միջազգային մրցույթներում, օլիմպիադաներում և տարբեր կրթական ծրագրերում դրա լավագույն վկայությունն են։

Շնորհակալություն եմ հայտնում մեր մանկավարժներին՝ իրենց ամենօրյա նվիրումի, համբերության և պատասխանատու աշխատանքի համար։

Թող նոր ուսումնական տարին լինի նոր գիտելիքների, մեծ նպատակների և գեղեցիկ հաղթանակների տարի։

Շնորհավոր Գիտելիքի և դպրության օրը։

Բարի՛ երթ դեպի նոր գիտելիքներ ու նոր ձեռքբերումներ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *