Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»

Written by

in

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դուստրը` Արփի Միրզոյանն այս տարի ավարտել է դպրոցը եւ ուսանելու է մեկնել Եվրոպայի հեղինակավոր համալսարաններից մեկը՝ Նիդերլանդների Թիլբուրգի համալսարան, իրավագիտության բաժնում սովորելու։

Նա արդեն Նիդերլանդներում է։ Հայրը նրա համար երկու սենյականոց բնակարան է վարձել` համալսարանի հարեւանությամբ, քանի որ այն չունի կամպուս` ուսանողների կեցավայր։ Համալսարանը բավականին խիստ քաղաքականություն է վարում բակալավրիատի կրթաթոշակների եւ դրամաշնորհների հարցում` արտոնություններ չեն տրամադրվում, քանի որ Նիդերլանդների կառավարությունն արդեն իսկ սուբսիդավորում է այդ ծրագրերը, իսկ միջազգային ուսանողներին, այն էլ ոչ ԵՄ երկրներից ժամանած, ոչ մի արտոնություն չեն տրամադրում։ Ընդունվելու համար անհրաժեշտ են լեզվի լավ իմացություն եւ ատեստատի միջինից բարձր գնահատականներ: Համացանցի տվյալներից տեղեկացանք, որ ուսման վարձը տարեկան 17-20 հազար եվրոյի սահմաններում է` կախված ծրագրից: Այսինքն՝ զիջում է Հարվարդի կամ Օքսֆորդի ուսման վարձերին։

Մեր տեղեկություններով, Միրզոյանը հանձնարարել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան աշխատակիցներին` օգնել դստերը ցանկացած հարցում, եւ նրանք շատ ուրախ են, որ հնարավորություն ունեն ծառայություններ մատուցել իրենց վերադասին»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *