Այսօր՝ օգոստոսի 31-ին, ժամը 15:15-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին բախվել են «Ինֆինիթի» և «ՎԱԶ 2106» ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի։
Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են «Թալինի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնությունը ցուցաբերել են քաղաքացիներն ու կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը։
Դեպքի վայր են ժամանել Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ հրամանատար, օրվա պատասխանատու Ռուդիկ Գրիգորյանի գլխավորությամբ, տարածքը սահմանազատել են Նիկոլայ Նահապետյանն ու Նարեկ Նիկոլյանը։ Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Leave a Reply