Երեւան: Մեդիամաքս: Ուիլյամ Սարոյան հիմնադրամն այսօր հայտարարել է «Սարոյանական օրեր 2026» միջոցառման մեկնարկի մասին:
«Սարոյանական օրեր 2026»-ը կանցկացվեն սեպտեմբերի 4-ից 12-ը։
Իննօրյա միջոցառումների շարքը հանդիսատեսին կներկայացնի հայ-ամերիկացի նշանավոր գրող Ուիլյամ Սարոյանի կյանքին ու ստեղծագործական ազդեցությանը վերաբերող հազվագյուտ աշխատանքներ եւ նոր դիտանկյուններ՝ գրողի ստեղծագործական աշխարհը բացահայտելով արձակի, թատրոնի, կինոյի եւ արվեստի միջոցով։
Ստորեւ ներկայացված է«Սարոյանական օրեր»-ի ծրագիրը:
Սեպտեմբերի 4-12
Ուիլյամ Սարոյանի իմերսիվ փորձառությունը
Բարձր տեխնոլոգիաներով ստեղծված մուլտիմեդիա ներկայացում՝ նվիրված Սարոյանի տասը նշանավոր ստեղծագործություններին։
Վայր՝ Գրականության եւ արվեստի թանգարան։
Ժամ՝ 11:00-ից։ Բաց է հանրության համար։
Մուտքը՝ տոմսերով: Տոմսերը կարող եք ձեռք բերել տեղում կամ առցանց գնմամբ։ Երկուշաբթի օրերին թանգարանը փակ է։
Սեպտեմբերի 4
Ուիլյամ Սարոյան. ընթերցումների երեկո
Նորահայտ ստեղծագործությունների ընթերցումներ եւ քննարկում, որը կկայանա Հայաստանում Ամերիկյան համալսարանի կազմակերպմամբ։
Վայր՝ Ամերիկյան համալսարան՝ Ակյան պատկերասրահ։
Ժամ՝18:00:
Մուտքն ազատ է:
Սեպտեմբերի 5
Գրքի շնորհանդես՝ Ուիլյամ Սարոյան՝ «Ամեն ինչ ընտիրից ընտիր է նորից»
Սքոթ Սեդրակյանի կազմած եւ «Անտարես» հրատարակչության կողմից հայերեն հրատարակված այս նոր ժողովածուն ներառում է Ուիլյամ Սարոյանի՝ նախկինում չներկայացված պատմվածքները, որոնք տպագրվել են հայտնի պարբերականներում, բայց երբեք չեն ընդգրկվել սարոյանական ժողովածուներում` այդպես էլ մնալով մամուլի էջերում։
Միջոցառումը կազմակերպվում է Գրքի երեւանյան միջազգային փառատոնի, Սթենֆորդի համալսարանի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Ուիլյամ Սարոյան հիմնադրամի եւ «Անտարես Մեդիա Հոլդինգ»-ի համագործակցությամբ։
Վայր՝ Հայաստանի ազգային պատկերասրահ։
Ժամ՝ 15:00։
Մուտքն ազատ է։
Սեպտեմբերի 6
Ուիլյամ Սարոյանի անվան մրցանակ՝ կարճ պատմվածքի համար
Մրցանակը կշնորհվի «Գրքի երեւանյան միջազգային փառատոնի» փակման հանդիսավոր արարողության ընթացքում։ Միջոցառումը կազմակերպվում է փառատոնի եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից։
Վայր՝ Հայաստանի ազգային պատկերասրահ։
Ժամ՝ 19:00։
Մուտքն ազատ է։
Սեպտեմբերի 7
Ուիլյամ Սարոյանը եւ կինոն
Ուիլյամ Սարոյանի կինոգործունեության ուսումնասիրություն, որը կներկայացնի «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
Վայր՝ ՀԲԸՄ՝ Երեւան սրահ։
Ժամ՝ 18:30։
Մուտքն ազատ է։
Բեմական ներկայացում․ «Մայրիկ, ես սիրում եմ քեզ»
Թատերական ներկայացում՝ «Թատրոն տանիքում» թատերախմբի ներկայացմամբ։
Ժամ՝ 20:00։
Տոմսերը կարելի է ձեռք բերել տեղում եւ կանխավ՝ առցանց գնման տարբերակով։
Սեպտեմբերի 8
Բեմական ներկայացում․ «Երեւակայական կերպար՝ Սարոյան անունով»
Սարոյանի երեւակայական պիեսի համաշխարհային պրեմիերան՝ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի եւ Ուիլյամ Սարոյան հիմնադրամի համագործակցությամբ։
Ժամ՝ 20:00։
Տոմսերը սպառված են։
Սեպտեմբերի 9
Նորաձեւության երեկո
«Արտույտ» հագուստի հավաքածուի ներկայացում՝ Ուիլյամ Սարոյանի արվեստի գործերի հիման վրա ստեղծված դիզայնով։ Հանդիպում դիզայներների հետ եւ հավաքածուի նախադիտում։
Վայր՝ «Արտույտ» կենտրոնակայան։
Ժամ՝ 19:00։
Մուտքն ազատ է:
Սեպտեմբերի 10
Գիտաժողով՝ Ուիլյամ Սարոյանը եւ արվեստը
Զեկուցումների շարք՝ նվիրված Սարոյանի կյանքի եւ ստեղծագործության տարբեր կողմերին՝ արվեստագետների, գիտնականների եւ ընկերների մասնակցությամբ։
Կազմակերպիչ՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ
Ժամ՝ 11:00։
Մուտքն ազատ է։
Բեմական ներկայացում՝ «Տարեկանի արտում»
Ներկայացումը` Երեւանի խամաճիկների պետական թատրոնի։
Ժամ՝ 19:30։
Մուտքը՝ տոմսերով:
Սեպտեմբերի 11
Բեմական ներկայացում. «Թրեյսիի վագրը»
Սարոյանի դասական պիեսի նոր բեմադրությունը՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի եւ Ուիլյամ Սարոյան հիմնադրամի համագործակցությամբ։
Վայր՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն։
Ժամ՝ 19:30։
Մուտքը՝ տոմսերով:
Սեպտեմբերի 12
Բեմական ներկայացում «Խաղողի այգին » եւ «Սարոյանական օրեր 2026» միջոցառման փակում:
Ներկայացումը՝ HandArt թատրոնի, որին կհաջորդի ընդունելություն՝ նվիրված «Սարոյանական օրեր 2026»-ի ամփոփմանը։
Վայր՝ Բյուրականի բացօթյա թատրոն։
Ժամ՝ 16:00։
Մուտքը՝ տոմսերով։
Leave a Reply