ԻՀՊԿ․ Իրանը Հորմուզի նեղուցի վրա խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչուն

Written by

in

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը Հորմուզի նեղուցի վրա խոցել են ամերիկյան MQ-9 Reaper հետախուզական-հարվածային անօդաչու սարքը։ Այդ մասին օգոստոսի 31-ին հայտնել է ԻՀՊԿ-ի մամուլի ծառայությունը։

«Մի քանի րոպե առաջ ԻՀՊԿ-ի հակաօդային կործանիչների հրթիռներով Հորմուզի նեղուցի վրա խոցվել է ամերիկյան հեռահար MQ-9 անօդաչուն», — Telegram-ի ալիքում ԻՀՊԿ-ի հայտարարությունն է մեջբերում Fars գործակալությունը։

Նշվում է, որ դրանից հետո անօդաչուն ընկել է Պարսից ծոցի ջրերը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *