Մաղթում եմ Ձեզ դիմացկունություն փորձությունների առջև: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ, հայտնել է Կրեմլը:«Ռուսաստանում չեն մոռանում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի զարգացման գործում ձեր անձնական ներդրման մասին։ Անկեղծորեն մաղթում եմ ձեզ քաջառողջություն, հոգեկան կորով և դիմացկունություն փորձությունների առջև, որոնց այժմ բախվում եք դուք և ձեր ընտանիքի անդամները», – ասված է Կրեմլի «Մաքսում» հրապարակված շնորհավորական հեռագրում։
Նշենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը դարձել է 72 տարեկան:
Leave a Reply