Ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է. Զաքարյան

Written by

in

Իսլանդիան՝ հանրաքվեով հրաժարվել է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները վերսկսելուց: Իսլանդացիների մեծ մասը քվեարկել են Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները վերսկսելու դեմ։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«Իսլանդիան ԵՄ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել դեռևս 2009թ. ֆինանսա-տնտեսական ճգնաժամից հետո, սակայն բանակցությունները 2013թ-ին կասեցվել էին, իսկ 2015-ին՝ ամբողջովին դադարեցվել։

Խելացի մարդիկ են իսլանդացիները, որոնց 52,8%-ը քվեարկել է դեմ: Իրականում, ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է»,- նշել է նա:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *