«Ամբիոն Նյուզ»-ը ահազանգում է․ պահանջում ենք անհապաղ պարզել՝ ինչ նպատակ է հետապնդել տեղի ունեցած հանդիպումը

Written by

in

«Ամբիոն Նյուզ» լրատվական կայքը ահազանգում է և դիմում Շիրակի մարզի քննչական կոմիտեին ու Շիրակի մարզի դատախազությանը՝ պահանջելով անհապաղ պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։

Մասնավորապես, պահանջում ենք պարզել, թե ինչ նպատակով է խմբագրի նախկին փաստաբանը եկել Գյումրի և հանդիպել Լիլիթ Լոռեցյանի ու Մելադա Սարգսյանի հետ, ինչպես նաև՝ ինչ տեղեկություններ են այդ հանդիպման ընթացքում քննարկվել կամ փոխանցվել։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Լիլիթ Լոռեցյանը, խմբագրի անունից հանդես գալով, փոխանցել է խմբագրի վերաբերյալ կեղծ և, մեր գնահատմամբ, զրպարտիչ բնույթ կրող տեղեկություններ, որոնք կարող են վնասել նրա պատիվը, արժանապատվությունն ու մասնագիտական հեղինակությունը։

Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ հանդիպումից հետո Գրիշա Վիրաբյանը զանգահարել է խմբագրին և հայտնել, որ փաստաբանն է եկել Գյումրի, հանդիպել Լիլիթ Լոռեցյանի և Մելադա Սարգսյանի հետ և խմբագրի վերաբերյալ որոշակի տեղեկություններ փոխանցել։

«Ամբիոն Նյուզ»-ը պահանջում է իրավապահ մարմիններից պարզել՝ ինչ է իրականում տեղի ունեցել այդ հանդիպման ժամանակ, ինչ տեղեկություններ են փոխանցվել, ինչ նպատակով և ինչ հիմքով է որևէ անձ հանդես եկել խմբագրի անունից։

Մենք պատրաստ ենք իրավասու մարմիններին ներկայացնել խմբագրի տան տեսախցիկների կողմից ֆիքսված տեսանյութը և առկա ձայնագրությունը, որոնք կարող են կարևոր նշանակություն ունենալ դեպքի հանգամանքների օբյեկտիվ պարզաբանման համար։

«Ամբիոն Նյուզ»-ը հայտարարում է՝ լրատվամիջոցի և խմբագրի անունից կեղծ տեղեկությունների փոխանցման ցանկացած փորձ անընդունելի է։

Պահանջում ենք անհապաղ ուսումնասիրել ներկայացվող փաստերը և օրենքով սահմանված կարգով տալ համապատասխան իրավական գնահատական։

«Ամբիոն Նյուզ»-ը պատրաստ է ներկայացնել առկա ապացույցները։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *