«Փաստ». «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը

Written by

in





«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական դիսկուրսում վերջին շրջանում նկատվող միտումները վկայում են իրավական պետության հիմնարար սկզբունքների և քաղաքական հռետորաբանության միջև սահմանագծի վտանգավոր աղճատման մասին։ Ամենախոշոր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի առաջարկը՝ լուծարել դատական համակարգը և պատիժները ՔՊ վարչության նիստերում սահմանել, թեև ձևակերպված է դառը հումորով, ցայտուն կերպով արտացոլում է հանրային-քաղաքական դաշտում առկա լուրջ համակարգային խնդիրը։

ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անմեղության կանխավարկածը ենթադրում է, որ որևէ անձ չի կարող հանրայնորեն պիտակավորվել որպես հանցագործ, քանի դեռ առկա չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Այնուամենայնիվ, քաղաքականապես զգայուն գործերով, այդ թվում՝ Բագրատ Սրբազանի և այլ գործիչների մասով, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող ահաբեկիչ, կոռուպցիոներ կամ թալանչի որակումները կանխակալ վերաբերմունք են ձևավորում հանրության շրջանում և ուղղակի ճնշում գործադրում քննչական ու դատական մարմինների վրա։

Ըստ էության, նման գործելաոճը Հայաստանը նետում է խորհրդային տրոյկաների ոճով դատավարությունների ձևավորման օրակարգ, որովհետև դատական գործընթացները դառնում են ձևական։ Երբ երկրի իշխող ուժի կամ նրա ղեկավարի ուղղակի ցուցումով կարող են միանգամից ձերբակալություններ լինել առանց իրական իրավական պրոցեսի, ու կարող են մարդու վրա հոդված կարել ուղղակի սպասարկելու համար երկրի ղեկավարի ցանկությունները, ապա ոչ միայն դատական համակարգը կորցնում է լեգիտիմությունը, այլև ուղղակի սկսում է գործել խորհրդային «տրոյկաների» տրամաբանությամբ։

Այս ամենը բերում է դատարանների անկախության չեզոքացման, երբ գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների կանխակալ հայտարարությունների պայմաններում դատավորները հայտնվում են քաղաքական ուղղորդման և հանրային ճնշման երկընտրանքի առջև։ Արդարադատության համակարգի նկատմամբ վստահության անկումը հանգեցնում է իրավական պետության հիմքերի թուլացմանը, որտեղ օրենքի գերակայությունը փոխարինվում է քաղաքական նպատակահարմարությամբ։ Ակնհայտ է, որ իրավական համակարգում առկա է խորքային ճգնաժամ, որը պահանջում է անհապաղ անդրադարձ։ Քաղաքական հռետորաբանության զսպվածությունը և անմեղության կանխավարկածի անվերապահ պահպանումը ցանկացած ժողովրդավարական պետության կենսունակության անբաժանելի նախապայմանն են։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




դիտվել է 140 անգամ


Լրահոս


Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am



Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են



Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի



Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած



Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes»



Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան



Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել



Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից



Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ



Օդի ջերմաստիճանը կնվազի



Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները



«Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video)



Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video)



«Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video)



Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video)



Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը



Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին



«Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video)



Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը



«Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video)



Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին



ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել



Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու



#ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video)



Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն

Ամենաընթերցվածները



Շուտով



Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը


Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը


Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *