Սպասվում են հորդառատ անձրեւներ – Սյունիք ՀԸ

Written by

in

Հանրապետության տարածքում օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, սեպտեմբերի 2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին և 2-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

Քամին հարավարևելյան և արևելյան է՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 29-31-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Երևանում օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ի և 2-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *