Հայաստանը փորձում է արտահանումը վերակողմնորոշել ԵՄ. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա |

Written by

in

Հայաստանը փորձում է իր ապրանքների արտահանումը վերակողմնորոշել դեպի Եվրոպական միություն, սակայն, հակառակ լավատեսական հայտարարություններին, մատակարարումների ծավալը նվազագույն է. «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Հայկական ապրանքների արտահանման հոսքը դեպի այլ շուկաներ, մասնավորապես՝ Արևմուտք, վերակողմնորոշելու փորձ, անշուշտ, կա»,- ասել է Աղասանդյանը։

Միևնույն ժամանակ, նշել է դեպարտամենտի տնօրենը, այդ փորձը չի վերացնում հանրապետությունում արտադրանքի անվտանգության ապահովման արդյունավետ և համակարգված աշխատանքի կազմակերպման անհրաժեշտությունը. «Եվրոպական միությունում նույնպես գործում են սանիտարական և բուսասանիտարական պահանջներ, թեկուզ ինչ-որ բանով տարբերվող մեր պահանջներից, իսկ Հայաստանից դեպի ԵՄ մատակարարումների ծավալը, չնայած լավատեսական հայտարարություններին, դեռևս նվազագույն է»,- ընդգծել է նա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *