ԵԱՏՄ նկատմամբ հետաքրքրությունն աճում է. ՌԴ փոխվարչապետ |

Written by

in

Եվրասիական տնտեսական միությունը  մեծ հետաքրքրություն է առաջացնում աշխարհի բազմաթիվ երկրների շրջանում. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն աշխարհում սկսել է ընկալվել բոլորովին նոր կերպ, և միության նկատմամբ հետաքրքրությունն աճում է տարբեր միջազգային կառույցների ու պետությունների կողմից։

«Մենք տեսնում ենք նաև ՄԱԿ-ի հետաքրքրությունը։ Հետաքրքրված են Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամ երկրները, հետաքրքրություն կա Չինաստանի կողմից։ Հնդկաստանի հետ մենք բանակցություններ ենք վարում։ Իսկ Հարավարևելյան Ասիայի խոշորագույն տնտեսության՝ Ինդոնեզիայի հետ մենք արդեն համաձայնագիր ենք ստորագրել»,– ասել է Օվերչուկը «Ռոսիա» ազգային կենտրոնում անցկացված միջոցառման ժամանակ։

Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով՝ այս զարգացումները վկայում են ԵԱՏՄ-ի՝ Եվրասիայի խաղաղ և փոխշահավետ զարգացմանը նպաստելու ձգտման մասին. «Այս ամենը ցույց է տալիս, որ մենք իսկապես ձգտում ենք նրան, որպեսզի Եվրասիայի ժողովուրդների կյանքը դառնա ավելի որակյալ և ավելի լավ։ Եվ, իհարկե, դա վերաբերում է նաև Ռուսաստանին»,– եզրափակել է Օվերչուկը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *