Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Written by

in

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԵրևան քաղաքում՝

Օգոստոսի 28-ին կեսօրից հետո, 29-31-ին և սեպտեմբերի 1-2-ին՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 28-ին կեսօրից հետո, 29-31-ին, սեպտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, սեպտեմբերի 2- ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 28-31-ին, սեպտեմբերի 1-2-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

Քամին`հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 28-31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Երևան քաղաքի օգոստոսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան        40.1°C (1998թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա             10.5°C (1983թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան       24.7°C

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *