Հայկական կողմի՝ Ռուսաստանի նկատմամբ վերջին շրջանում ներկայացրած որոշ պահանջներ զարմանք են առաջացնում

Written by

in

Հայկական կողմի՝ Ռուսաստանի նկատմամբ վերջին շրջանում ներկայացրած որոշ պահանջներ զարմանք են առաջացնումՀայկական կողմի՝ Ռուսաստանի նկատմամբ վերջին շրջանում ներկայացրած որոշ պահանջներ զարմանք և հուզական արձագանք են առաջացնում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում։

«Մենք կանոնավոր կապեր ունենք փոխվարչապետների մակարդակով։ Հայերին հետաքրքրող ցանկացած հարց կարելի է քննարկել, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ կապված իրավիճակը, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի կողմից գտնվում է կոնցեսիոն կառավարման ներքո։

Եվ մենք զարմանքով ենք լսում, թե ինչպես են այս հարցերը, եթե դրանք արդեն իսկ առաջացել են, գործընկերոջ հետ քննարկելու փոխարեն անմիջապես հանվում հանրային դաշտ։ Հայտարարություն է արվում. «Դա մերն է, և ընդհանրապես մեզ 2 միլիարդ դոլար են պարտք»։

Ես հասկանում եմ, որ սա, բացի տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից, մեր քաղաքացիների մոտ նաև հույզեր է առաջացնում։ Ես բացառություն չեմ»,- ասել է նա։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հայտարարել էր, թե՝ «Հայաստանում էլ բաներ կան, որ անվճար է, կարող է պարզվի, որ թանկանում է: Կարող է բաներ կան, որ Հայաստանում գոյություն ունեն 30 տարի անվճար, կարող է պարզվի, որ Հայաստանը կսկսի դրա համար տարեկան 2 միլիարդ դոլար ուզել: Ասել՝ կամ տարեկան 2 միլիարդ վարձավճար մուծեք, կամ էլ… Երկաթուղու մասին ակնարկի բան չկա. ես պարզ ասում եմ՝ դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, և ուրիշ տարբերակ չկա»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *