Օգոստոսի 25-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Առինջ գյուղում վիճաբանություն է, և լսվել են նաև կրակոցի ձայներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները ձեռնարկված միջոցառումներով պարզել են, որ նույն օրը Երևանի բնակիչ 25-ամյա Արմինե Օ․-ի ծննդյան տարեդարձը նշելու նպատակով Առինջ գյուղում վարձել են բնակելի տուն, որտեղ հարազատների հետ մնացել են մինչև ժամը 22։00-ն։
Դրանից հետո Արմինե Օ․-ի ամուսնու՝ Երևանի բնակիչ 32-ամյա Արտյոմ Պ․-ի և անչափահաս երեխաների հետ «Rover 416 SL» մակնիշի ավտոմեքենայով տուն գնալու ճանապարհին Առինջ գյուղում կայանել են ավտոմեքենան, ինչից հետո հարևանությամբ բնակվող 29-ամյա Կարապետ Թ․-ն, դրսից լսելով հայհոյանքներ և երեխայի լացի ձայներ, մոտենալով վերջիններիս՝ նախատել է նրանց։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ ամենից հետո Արտյոմ Պ․-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Կարապետ Թ․-ի մարմնի տարբեր հատվածներին, ինչից հետո փոխադարձ հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին։ Դրանից հետո մոտեցել է Կարապետ Թ․-ի հայրը՝ 49-ամյա Սասուն Թ․-ն, և վիճաբանությունը շարունակվել է, ինչի արդյունքում փայտե մահակով կոտրել են Արտյոմ Պ․-ի ավտոմեքենայի դիմապակին և դռները։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
դիտվել է 69 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Leave a Reply