Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով

Written by

in

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ հանրապետության՝ ԵՄ անդամակցության հանրաքվեի մասին հնարավոր կլինի խոսել միայն հայտը ներկայացնելուց և «ճանապարհային քարտեզը» պատրաստելուց հետո, վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա «ոչ այնքան մեծ վստահության» մասին, ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ուղղակի օրերս նորություններում կարդում էի, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե հանրաքվեի մասին հնարավոր կլինի խոսել, երբ իրենք հայտ ներկայացնեն Եվրամիություն, երբ դրան արձագանք լինի և երբ պատրաստվի այդ անդամակցության «ճանապարհային քարտեզը»։ Այն ժամանակ էլ, նրա խոսքով, կլինի հանրաքվեն»,- հիշեցրել է նախարարը։

«Իմ կարծիքով՝ դա վկայում է հայ ընտրողների, հայ ժողովրդի հանդեպ ոչ այնքան մեծ վստահության մասին։ Հենց պետք է ազնիվ ընտրություն ցույց տալ․ ում միջև ես ընտրություն կատարում, ինչպես ես հիմա ապրում, երբ վերջին երեք տարիներին ապրանքաշրջանառությունը եղել է ավելի քան վեց միլիարդ, մեկ տարի՝ 12 միլիարդ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը զարգանում էր ԵԱՏՄ-ի հաշվին»,- նկատել է Լավրովը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts