Փաշինյանն այնքան է լկտիացել, որ ԱԺ-ում տեսա՞ք՝ ինչ եղավ․․․ խայտառակ դրվագ ասեմ․ Աննա Գրիգորյան (video)

Written by

in






«Քանի որ հրամանը իջեցված է, հնարավորինս արագ փորձելու են ժամկետների մեջ տեղավորվել, որպեսզի բավարարեն Նիկոլ Փաշինյանի այս բոլոր կրքերը՝ բոլորին նստացնելու, պատվերները պետք է իրականացնեն։ Դա ակնհայտ է։

Այսօր քաղաքական մեծամասնության տարբեր ներկայացուցիչներ էլ, ոգեշնչված լինելով Նիկոլ Փաշինյանի այդ ելույթներից, նույն բանն էին ասում։ Ասում էին, որ այո՛, այդ պատվերը մենք իջեցրել ենք, և իրավապահ համակարգը պարտավոր է իրականացնել այդ պատվերները։

Ավելին՝ ասում են, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր իրավապահ համակարգում փորձեն այլ բան մտածել կամ այլ բան անել, իրենք դուրս են շպրտվելու իրավապահ համակարգից։

Այսինքն՝ սա ակնհայտ այլևս պետական համակարգի ոտնահարման, պետական համակարգի ոչնչացման ակնհայտ դրսևորումներ են»,- այս մասին այսօր՝ օգոսոտոսի 26-ին, Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում․ 




դիտվել է 3484 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *