Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը կբողոքարկվի. պաշտպան | Քաղաքականություն

Written by

in

Պաշտպանները բողոքարկելու են Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը, հենց որ ստանան այն։ Sputnik Արմենիա-ին հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը։

«Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ոչ իրավաչափ են, իսկ քաղաքական գործընթացների համատեքստում՝ առավել խնդրահարույց։ Ազգային ժողովի քննարկումները, դրանց նախորդած հայտարարությունները, ունեզրկման մասին պնդումներն ու այս ամբողջ ֆոնը, երբ համադրում ենք այլ անձանց նկատմամբ տեղի ունեցող գործընթացների հետ, ակնհայտ է դառնում իրավիճակի անօրինականությունը։

Փաստաբանն ասել է, որ իրենք ունեն անելիքներ  և գործողությունների արդյունքները որոշ ժամանակ անց պարզ կլինեն։ Նաև հավելել է, որ պաշտպանական կողմն առաջիայում կհստակեցնի աշխատանքների ծավալն ու հիմնական ուղղությունները՝ ներառյալ միջազգային ատյաններն ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցները։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *