Եթովպիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին վերանշանակման առթիվ | Քաղաքականություն

Written by

in

Եթովպիայի Դաշնային Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեդեոն Տիմոթեոսը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Եթովպիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր ուղերձում վերահաստատել է Ադիս Աբեբայի հանձնառությունը երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների ընդլայնման հարցում։

  • Գեդեոն Տիմոթեոսը ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-եթովպական երկկողմ հարաբերություններն ու շփումները շարունակական աճ են գրանցել։

  •  Եթովպիայի ԱԳ նախարարը վստահություն է հայտնել, որ Արարատ Միրզոյանի պաշտոնավարման ընթացքում երկկողմ և բազմակողմ փոխգործակցությունը նոր առաջընթաց կապրի, մասնավորապես՝ ներդրումների, առևտրի, զբոսաշրջության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *