Արդյո՞ք միջին անվանական աշխատավարձն է որոշում մարդու կյանքի որակը․ Տիգրան Դումիկյան

Written by

in





Վերլուծաբան Տիգրան Դումիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Միջին աշխատավարձը բարձրանում է, բայց արդյո՞ք դրանից փոխվում է նաև մարդու կյանքի որակը։
310,780 դրամը կարող է գեղեցիկ վիճակագրական թիվ լինել, բայց այն ցույց չի տալիս, թե որքան է իրականում վաստակում սովորական քաղաքացին։ Մեկը ստանում է 150 հազար, մյուսը՝ 200, մեկ ուրիշը՝ 500 հազար, իսկ մի քանիսը՝ միլիոններ։ Եվ այդ ամենը միասին ձևավորում են «միջին» թիվը։

Բայց մարդն իր կյանքը միջիններով չի ապրում։ Նա վճարում է իր կոնկրետ վարձը, հիփոթեքը, կոմունալը, սննդի ու մյուս ծախսերը։
Ուստի կարևոր հարցը ոչ թե այն է, թե որքան է միջին աշխատավարձը, այլ՝ կարո՞ղ է մարդն իր աշխատանքով արժանապատիվ ապրել։
Այս մասին է «Մեկ թիվ, մեկ պատմություն» շարքի հերթական թողարկումը։

Առաջարկում եմ դիտել և կիսվել կարծիքներով»,- գրել է նա։




դիտվել է 87 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *