ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Լիլիթ Մակունցը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գրասենյակի դերը Հայաստանում իրականացվող ծրագրերը Կառավարության առաջնահերթություններին համապատասխանեցնելու և արդյունավետ համակարգելու գործում։
-
Զրուցակիցները քննարկել են համայնքների զարգացմանը, տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ինտեգրմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանն ու ջրային ռեսուրսների կառավարմանն առնչվող ընթացիկ ծրագրերն ու հետագա քայլերը։
-
Կողմերն առանձնահատուկ կարևորել են Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) պատշաճ ու բարձր մակարդակով կազմակերպումը՝ ընդգծելով այդ ուղղությամբ սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը։
Leave a Reply