«Որևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել»․ ՔԿԾ-ն մանրամասներ է ներկայացրել «Նուբարաշեն»-ի միջադեպից

Written by

in

Քրեակատարողական ծառայությունը անդրադարձել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում օգոստոսի 25-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տարածվող տեղեկություններին՝ հերքելով դատապարտյալների ծեծի ենթարկվելու մասին լուրերը։

ՔԿԾ-ի փոխանցմամբ՝ խցերից մեկում խուզարկության ժամանակ ծառայողները դատապարտյալներից մեկի մոտ նկատել են կասկածելի փաթեթ։ Խուզարկությունը խոչընդոտելու նպատակով խցում գտնվող դատապարտյալները ֆիզիկական դիմադրություն են ցուցաբերել, իսկ նրանցից մեկը հարվածել է ծառայողի դեմքին և փաթեթը նետել կոյուղատարի մեջ։

Ծառայության հայտարարության համաձայն՝ դիմադրությունը դադարեցնելու համար օրենքով սահմանված կարգով կիրառվել է ֆիզիկական ուժ։ Դատապարտյալներից մեկը ոտքի շրջանում ցավեր է ունեցել և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նրա մոտ արձանագրվել է սալջարդ։ Նույն օրը նա վերադարձել է ՔԿՀ։ ՔԿԾ-ն ընդգծում է, որ որևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել։

Խուզարկության արդյունքում խցում հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող հեղուկ զանգվածներով սրվակներ, 5 բջջային հեռախոս, 9 SIM քարտ, լիցքավորման սարքեր և դեղահաբեր։ Դեպքի առնչությամբ, ինչպես նաև ծառայողի նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *