Արցախից տեղահանվածների բնակապահովման ծրագիրը շարունակվում է․ մեկ անձի հաշվով՝ մինչև 5 մլն դրամ

Written by

in

Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

  • բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
  • անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
  • գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է`

  • 5 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը 242 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ցանկին կարող եք ծանոթանալ հետևհալ հղմամբ,
  • 4 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը վերոնշյալ 242 բնակավայրերից բացի ՀՀ ցանկացած այլ մարզային բնակավայրում,
  • 3 մլն դրամ՝ Երևան քաղաքում (բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտու)։

Դիմումներն ընդունվում են այստեղ։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts