ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2026 թվականի պետական բյուջեի վերաբաշխման նախագծին, որով նախատեսվում է 1 միլիարդ 174 միլիոն դրամ հատկացնել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի և ենթակառուցվածքային այլ ծրագրերի ֆինանսավորման համար։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի փոխանցմամբ՝ հատկացվող միջոցներն ուղղվելու են մի շարք առանցքային ուղղությունների․
-
Շինարարական աշխատանքների ավարտական 5% վճարումներ, տեխնիկական ծառայությունների դիմաց վճարներ և գերակա շահ ճանաչված հողամասերի սեփականատերերի փոխհատուցումներ։
-
Մ6 միջպետական ճանապարհի վերականգնում, ինչպես նաև Պուշկինի թունելի վերակառուցման և Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագծային աշխատանքների վճարումներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Աշտարակ-Գյումրի հատվածն արդեն հանձնված է, և իրականացվում են հետշինարարական վճարումները։ Կառավարության ղեկավարը նաև գոհունակություն է հայտնել Քաջարան-Ագարակ հատվածի և Քաջարանի թունելի շինարարության բարձր տեմպերից՝ դրանց իրականացումը որակելով պատեհ՝ տարածաշրջանային ու միջազգային զարգացումների համատեքստում։
Leave a Reply