Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Written by

in

Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։

Հիշեցնենք՝ դատարանն այսօր բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:

Նշենք, որ շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել էր հիվանդանոց: Կալանքի միջնորդության քննությունը շարունակվել է առանց նրա:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts