«Դուք վերացնում եք տեղական առաջնորդության ինստիտուտները՝ ստեղծելով նոր կլաններ»․ Մամիկոն Ասլանյան

Written by

in

«Տեղական ինքնակառավարման մարմիններում վերջին տարիներին տեղի են ունեցել կարդինալ փոփոխություններ՝ դեպի բացասականը, ՏԻՄ նսեմացումը մեծ թափով ընթանում է նաև հիմա»,- ԱԺ նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը։

«Դուք, իշխանություն լինելով, վերացնում եք տեղական էլիտաները, դրա փոխարեն ստեղծում եք նոր կլաններ, որովհետև մարդիկ, ովքեր ընտրությունների միջոցով չեն եկել իշխանության, այլ դրածոներ են, այ նրանք ամրացնելու համար իրենց տեղական իշխանությունը՝ ստեղծում են կլաններ։ Դուք եք ստեղծում հիմա կլաններ՝ ոչ թե թողնում եք, որ իշխանությունը ձևավորվի ընտրությունների միջոցով, այլ ընտրությունների նկատմամբ միջամտություն իրականացնելով՝ դուք վերացնում եք տեղական առաջնորդության ինստիտուտները։ Դրանք ապագայում բոլորիս համար հենարան են, նաև ձեզ համար։ Այսօր դուք ունեք առաջնորդ, որը կարողնում է բոլորիդ փոխարեն լուծել բոլորի հարցերը»,- ասաց նա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *