Փաշինյան. Եթե չասենք Քյարքի, նշանակում է՝ Ջերմուկի օկուպացված տարածքներից հրաժարվում ենք

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքն ընդամենն ասել է «Քյարքի, բայց վերադարձի մասին չեմ խոսել»։

«Ընդամենն արձանագրել եմ, որ նման տարածք կա։ Եթե Տիգրանաշենին Քյարքի չասենք, նշանակում է՝ հրաժարվում ենք Ջերմուկի օկուպացված տարածքներից։

 

Առաջ է գալիս սկզբունք՝ ով ինչ գրավել է, իրենն է։ Դա կոնֆլիկտային սկզբունք է։ Սա նշանակում է անուղղակի պատերազմ հայտարարել Ադրբեջանին»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Նա նշել է, որ այս ամենն անում է վտանգը ոչ թե կառավարելու, այլ՝ չեզոքացնելու համար։

 

«Սա վերջին թեման էր, որի վրա կարելի էր կառուցել խաղաղությունը փլուզելու պլանը. այլեւս ոչ մի տարբերակ չկա»,- ասել է Փաշինյանը։

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *