Չարժե կանխագուշակել իրադարձությունները, որոնք կապված են Երևանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու հետ, քանի որ կա երկրի ղեկավարության կարծիքը, և կա նաև հայ ժողովրդի կարծիքը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ որոշում կարելի է սպասել նոյեմբերին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստից՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցով, գլխավոր քարտուղարը նշել է, որ կազմակերպությունից «բացառել, թե ոչ» որոշումները ընդունում են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները։ «Մենք, որպես քարտուղարություն, չենք կարող որոշում կայացնել այս կամ այն կողմի փոխարեն, ուստի ամեն ինչ դեռ առջևում է։ Կքննարկե՞ն արդյոք այս հարցը լրջորեն այս տարվա նոյեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱԽ-ի հերթական նիստում, դա նույնպես հարց է, դա որոշում են հենց պետությունների ղեկավարները։ Եկեք չշտապեցնենք [իրադարձությունները]», — նշել է նա։
Leave a Reply