Ռուսաստանի նախագահին կից խորհրդական Անտոն Կոբյակովը հայտարարել է, որ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողությունը սկսել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի տարածք ներխուժումից երկու շաբաթ առաջ։
Կոբյակովը նշել է, որ Կիևի իշխանությունները մտադիր էին ռազմական գործողությունը սկսել մինչև մարտի 8-ը, սակայն, նրա խոսքով, Մոսկվան «առաջ է անցել»։
«Խորհրդանշական է՝ նրանք ցանկանում էին մեզ պատերազմ «նվիրել» Կանանց միջազգային օրվա առթիվ։ Փոխարենը նրանք ստացան մեր՝ նախկինում ընդհանուր, ռազմական տոնի «սև դրոշմը»», – ասել է նա։
Ռուսական ուժերը շարունակել են հարվածները Ուկրաինայի նավահանգիստներին։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ օրվա ընթացքում հարվածներ են հասցվել «Յուժնի» նավահանգստում ռազմական նշանակության բեռներ տեղափոխող երկու նավերի, ինչպես նաև «Չեռնոմորսկ» նավահանգստում վառելիքի պահեստարանների։
դիտվել է 148 անգամ
Leave a Reply