«Քննություն ա ընթանում, թող քննությունը որոշի՝ այդ ժամանակ կիմանանք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ արձագանքելով որդու՝ Արգամ Աբրահամյանի մեղադրանքին։
«Ես աբսուրդ եմ համարում նման մեղադրանքը, քանի որ ով ճանաչել է իմ որդուն, ով իր հետ շփվել է, աշխատել է հետը, գիտեն՝ ինքն ինչ որակի մարդ է»,- նշեց Աբրահամյանը։
Նախկին վարչապետը, սակայն, չպատասխանեց իր խնամու՝ Գագիկ Ծառուկյանի մասին հարցերին:
Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի, Արգամ Աբրահամյանը մեղադրվում է սպանություն պատվիրելու մեջ
Leave a Reply