«Հետք»-ը գրում է․ «Հայկական «Հայվեյզ» (Hayways) ավիաընկերությունը դատի է տվել ամերիկյան խոշոր լիզինգատուին եւ դրան փոխկապակցված ընկերություններին: Այս պատմության հիմքում հայկական փոխադրողի եւ ամերիկյան կողմի՝ արդեն մի քանի տարի ձգվող վեճն է:
«Հայվեյզը», որը ներկայում Հայաստանում միակ բեռնափոխադրող ավիաընկերությունն է, նախկինում կենտրոնացած էր ուղեւորափոխադրումների վրա: 2021-ի նոյեմբերին ընկերությունից «Հետքին» փոխանցել էին, որ արդեն իսկ կնքել են Boeing 737-800 տիպի օդանավի վարձակալության վերաբերյալ մտադրությունների հուշագիր ու գտնվում են ինքնաթիռի վարձակալության պայմանագրի կնքման փուլում։ Պայմանագիրը կնքվել է 2021-ի նոյեմբերի 30-ին:
Նույն տարվա դեկտեմբերին Boeing 737-800-ը տեխսպասարկման նպատակով տեղափոխվել էր Հորդանանի մայրաքաղաք Ամման: Ավելի ուշ այնտեղ էին մեկնել նաեւ հայկական «Քրոսս Թեքնիքս» ընկերության մասնագետները: Այս ընկերությունն զբաղվում է ավիացիոն տեխնիկական գործունեությամբ ու սպասարկում է «Հայվեյզի» բորտերը: «Հայվեյզի» տնօրեն Օվսաննա Ստեփանյանը ավելի ուշ մեզ պատմել էր, որ ինքնաթիռը նույնիսկ հասցրել էր իրենց ընկերության գույներով ներկվել: Հորդանանում տեխսպասարկում անցնելուց հետո սպասվում էր դրա ժամանումը Հայաստան եւ հայկական գրանցում ստանալը»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
դիտվել է 256 անգամ
Leave a Reply