Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող հինգաստղանի Biltmore հյուրանոցը վաճառվել է։ Այն գնել է հայ գործարար Կարեն Սաֆարյանի հոլդինգային ընկերությունը՝ AGE S A-ն, որը մտնում է Arins Group ընկերությունների խմբի մեջ։ Այս մասին գրում են վրացական լրատվամիջոցները։
«Բիլթմոր» հյուրանոցը հիմնադրման օրվանից պատկանում է Արաբական Միացյալ Էմիրությունների թագավորական ընտանիքի անդամ, շեյխ Նահյան Մաբարակ Ալ Նահյանին: Գործարար գրանցամատյանի տվյալներով՝ նա տիրապետում էր ընկերության 66%-ին, շեյխ Մոհամմեդ բին Բութի բին Համադ Ալ Համեդը՝ 20%-ին, իսկ շեյխ Սուրուր բին Մոհամմեդ բին Խալիֆա Ալ Նահյանին՝ 13.5%-ին:
2024 թվականին ընկերության հյուրանոցային գործունեությունից ստացված եկամուտը, ներառյալ սենյակների վարձակալությունը, սնունդն ու խմիչքը, ինչպես նաև հյուրանոցային այլ ծառայությունները, կազմել է մոտ 29.4 միլիոն լարի ։
Մասնավորապես, սենյակների վարձակալությունից ստացված եկամուտը կազմել է 21.55 միլիոն լարի, սննդից և խմիչքից՝ 6.03 միլիոն լարի, իսկ հյուրանոցային այլ ծառայություններից՝ 1.84 միլիոն լարի։
Ընկերության համար եկամտի մեկ այլ կարևոր աղբյուր է ներդրումային անշարժ գույքի վարձակալությունը: 2024 թվականին այս ուղղությունից ստացված եկամուտը կազմել է 6.04 միլիոն լարի: Վարձակալությունից ստացված եկամտի զգալի մասը կապված է համալիրում գործող խաղատան տարածքի վարձակալության հետ:
Ընդհանուր առմամբ, Dubai Group Georgia-ի 2024 թվականի եկամուտը կազմել է 35.46 միլիոն լարի : Ընկերության վերջնական արդյունքը բացասական էր՝ բարձր ֆինանսական ծախսերի պատճառով: 2024 թվականին Dubai Group Georgia-ն կրել է 9.86 միլիոն լարիի զուտ վնաս :
Biltmore հյուրանոցից բացի, Arins Group ընկերությունների խումբը շեյխ Նահայյան Մաբարաք Ալ Նահայյանի ներդրումային հոլդինգային ընկերությունից ձեռք է բերել նաև Terrabank-ը։ Կողմերի միջև համաձայնությունն արդեն ձեռք է բերվել, թեև բանկի բաժնետոմսերի վաճառքի համար դեռ պահանջվում է Ազգային բանկի հավանությունը։
Հինգաստղանի «Բիլթմոր Թբիլիսի» հյուրանոցը, որը համարվում է Թբիլիսիի ամենախորհրդանշական շենքերից մեկը, հոլդինգի համար ներկայացնում է զբոսաշրջության ոլորտում ռազմավարական ներդրում: Այս ներդրումը ընդգծում է ընկերության երկարաժամկետ հետաքրքրությունը Վրաստանի նկատմամբ։
Leave a Reply