Նախկին նախագահի որդին և ևս 3 անձ կալանավորվել են |

Written by

in

Ռոբերտ Քոչարյանի գործով անցնող 6 մեղադրյալից 4-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը. Radar Armenia-ն տեղեկացավ հակակոռուպցիոն կոմիտեից։

Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթով նախօրեին ձերբակալված 6 անձից 4-ի, այդ թվում՝ նախկին նախագահի որդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Մեղադրյալներից մեկի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը: Նշենք, որ բացի Քոչարյանի որդուց՝ Սեդրակից, կալանք է կիրառվել կառավարական ամառանոցի այն ժամանակվա տնօրեն Արամայիս Որսկանյանի, կնոջ ու դուստրերի նկատմամբ։

Ըստ մեղադրանքի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, իր մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։ Քոչարյանն այժմ բուժզննություն է անցնում․ նրա խափանման միջոցի հարցը կորոշվի հետո:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts