Blog

  • Մամուլից եմ տեղեկացել. Նարեկ Կարապետյանը` իր նկատմամբ սկսված քրեական վարույթի մասին | Քաղաքականություն

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իր նկատմամբ հարուցված քրեական վարույթի մասին տեղեկացել է մամուլից։ Նրա պնդմամբ՝ որևէ իրավապահ կառույցից պաշտոնական հրավեր կամ ծանուցում չի ստացել։

    Անդրադառնալով երկքաղաքացիության վերաբերյալ հնարավոր կասկածներին՝ Կարապետյանը շեշտել է, որ բոլոր համապատասխան երկրները հարցումներին ի պատասխան հաստատել են, որ ինքն իրենց քաղաքացի չէ։ Ինչ վերաբերում է զինծառայությունից խուսափելու թեմային, նա նշել է, որ մի քանի ամիս առաջ իրավապահներն իրեն կանչել են բացատրություն տալու, սակայն այժմ այդ հարցով որևէ նոր գործընթաց չկա։

    «Այսօրվա Հայաստանում իրավական հիմքի բացակայությունը դեռ պատճառ չէ, որ քրեական վարույթ չհարուցվի»,- ասել է նա՝ հավելելով, որ իշխանության ծրագրերը սին են։

    Նարեկ Կարապետյանը վերահաստատել է, որ իրենց քաղաքական ուժը խորհրդարան է գնում փոփոխություններ իրականացնելու և քաղաքացիների կյանքը բարելավելու նպատակով։ Խոսելով ընտրակաշառքների վերաբերյալ հնչող մեղադրանքների և ընտրությունների արդյունքների մասին՝ նա կասկածի տակ է դրել իշխանության լեգիտիմությունը.

    •  Կարապետյանի ձևակերպմամբ՝ իշխանական պատգամավորները կրում են «գողացված ձայների դրոշմը»։

    •  Նա նշել է, որ իրենց համար էական չէ ԲՀԿ-ի խորհրդարան չանցնելու հաշվին լրացուցիչ մանդատներ ստանալը, քանի որ առաջնայինը ընտրությունների օրինականությունն է։

    Անդրադառնալով խորհրդարանական հանձնաժողովների նախագահների և փոխնախագահների պաշտոններում թեկնածուներ առաջադրելու հարցին՝ դաշինքի առաջնորդը հայտնել է, որ քաղաքական ուժի ներսում դեռևս քննարկումներ են ընթանում։ Որոշումը կայացվելու է՝ ելնելով բացառապես քաղաքական նպատակահարմարությունից և այն հանգամանքից, թե այդ պաշտոնները որքանով կօգնեն սահմանափակել կառավարող մեծամասնության («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության) ազդեցությունը։

  • Ադրբեջանն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակումը. ԲայրամովՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքԱյս հրապարակմամբ, ըստ էության, Մոսկվան ուղերձ է հղում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ՌԴ շահերից. Արամ Սարգսյան«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ալխաս ՂազարյանՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ ամբողջական որոշումըԳևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

    Ադրբեջանն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակումը. ԲայրամովՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքԱյս հրապարակմամբ, ըստ էության, Մոսկվան ուղերձ է հղում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ՌԴ շահերից. Արամ Սարգսյան«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ալխաս ՂազարյանՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ ամբողջական որոշումըԳևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

  • Այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր դիմադրության փուլի սկիզբը. 5 քաղաքական ուժեր հայտարարություն են արել

    «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն

    «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունները հայտարարություն են արել․

    «Այսօր Սահմանադրական դատարանը հրապարակեց անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող հայցերի վերաբերյալ որոշումը։

    Սահմանադրական դատարանի այս որոշումը՝

    • չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը. նման պայմաններում ու արձանագրված արդյունքներով ձևավորված իշխանությունը զուրկ է լեգիտիմությունից.

    • չի սրբագրում ընտրական կեղծիքներն ու չի վերացնում զանգվածային ընտրախախտումները և չի լուծում երկրում առկա խորքային քաղաքական ու իրավական ճգնաժամը։

    Ընդհակառակը, վերջին իրավական ատյանի կողմից խախտումների արձանագրումից ուղիղ հրաժարվելը խորացնում է երկրում առկա ճգնաժամը, չի նպաստում ներազգային համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և պայքարը տեղափոխում է քաղաքական դիմադրության դաշտ։ Ուստի առկա քաղաքական ճգնաժամի հաղթահարման և սահմանադրական կարգի վերականգնման նպատակով՝ ներքոստորագրյալ քաղաքական ուժերը հայտարարում են հետևյալ սկզբունքային ուղղությունների շուրջ համախոհության և միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու վերաբերյալ.

    1. Հայաստանի Սահմանադրության պարտադրված փոփոխությունների կանխում. Գործող վարչախմբի կողմից նախապատրաստվող սահմանադրական փոփոխությունները դիտարկելով որպես արտաքին պարտադրանք՝ մենք օգտագործելու ենք օրենսդրական, հանրային և քաղաքական բոլոր միջոցները՝ թույլ չտալու համար Մայր օրենքի փոփոխությունը, ինչն ուղղակի և անդառնալի հարված է ՀՀ ինքնիշխանությանը։

    2. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն. Հաշվի առնելով եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իրականացվող համակարգված ապօրինի արշավը՝ մեր քաղաքական օրակարգի անկյունաքարն է լինելու Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության, նրա իրավունքների, գույքի և հեղինակության պաշտպանությունը ցանկացած ոտնձգություններից։

    3. Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն. Հետընտրական շրջանում մեկնարկել է քաղաքական բռնաճնշումների նոր ալիք։ Ընտրական և քաղաքական գործընթացներին զուգահեռ երկրում ծավալված ռեպրեսիվ պրակտիկան հանգեցրել է քաղբանտարկյալների թվի շեշտակի աճին։ Մեր միասնական քայլերն ուղղված են լինելու նրանց իրավունքների պաշտպանությանը և անհապաղ ազատ արձակման պահանջին։

    4. Գործող իշխանության հեռացում. Սահմանադրական դատարանում ընդդիմադիր ուժերի բողոքների քննությունը միայն փաստեց, որ գործող վարչախմբի հեռացումն այլընտրանք չունեցող հրամայական է։ Ուստի իշխանափոխությունը և նոր որակի ազգային իշխանության ձևավորումը մնում է երկրում սահմանադրական կարգի վերականգնման, համերաշխության հաստատման և անվտանգության ապահովման միակ նախապայմանը։

    Մենք գիտակցում ենք, որ իրավական ինստիտուտների կազմաքանդման պայմաններում պետության և սահմանադրական կարգի պահպանման միակ երաշխավորը մնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։

    Ուստի, սիրելի՛ քաղաքացիներ,

    Սահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը։

    Վերոնշված կետերի շուրջ ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև անելիքների վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ Քննարկումներից բխած հետագա քայլերի, այդ թվում՝ համատեղ հնարավոր ծրագրերի մասին կտեղեկացնենք առաջիկայում»։

  • «Հրազդան» մարզադաշտում վերանորոգման և շինարարական աշխատանքների համար հատկացվել է ավելի քան 63 մլն դրամ

    Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտում վերանորոգման և շինարարական աշխատանքների իրականացման համար հատկացվել է 63 մլն 135 հազար դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվել է հուլիսի 9-ին՝ Հայաստանի կառավարության նիստում։

    Միջոցները կուղղվեն նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստմանը։

    Նշվում է, որ 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի համաշխարհային խաղերի շրջանակում «Հրազդան» մարզադաշտում պետք է ապահովվի անհրաժեշտ ենթակառուցվածքը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Այստեղ կանցկացվեն թեթև աթլետիկայի մրցումները։

  • Ավտոների տակ ենք պառկելու, լացում է ժողովուրդը, «Արարատցեմենտը» չեղավ, չի՛ լինի քաղաքը․ բողոքի ակցիա (video)

    Ավտոների տակ ենք պառկելու, լացում է ժողովուրդը, «Արարատցեմենտը» չեղավ, չի՛ լինի քաղաքը․ բողոքի ակցիա (video)

  • Գայլի հարձակումը կարող էր ողբերգությամբ ավարտվել. Արմեն Խաչատրյան

    Երեկ գայլերը հարձակվել են Քարահունջ գյուղի և Գորիս քաղաքի բնակիչների վրա, ինչի հետևանքով վեց մարդ ստացել է մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

    Պատգամավոր Արմեն Խաչատրյանը պատմել է, որ գայլի հարձակման հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նաև երեք տարեկան Դավիթը:

    Նրա խոսքով՝ ողբերգությունից հաջողվել է խուսափել 21-ամյա Գուրգեն Մալինցյանի ջանքերի շնորհիվ, որը մենամարտի է բռնվել կենդանու հետ և փրկել տղայի կյանքը: «Դրանից հետո գայլը հարձակվել է մեկ այլ երեխայի վրա, որի կյանքը նույնպես հաջողվել է փրկել Մալինցյանի գործողությունների շնորհիվ. վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել մեջքի և ձեռքերի շրջանում»,- պատմել է Խաչատրյանը:

  • Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին

    Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին, մաղթում Գագիկ Ծառուկյանին շուտափույթ ազատում, իսկ նրա ընտանիքին` ուժ, տոկունություն և համբերություն։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան։

     

  • Հանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia Resources



    Տնտեսություն


    Հանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է, որտեղ յուրաքանչյուր որոշում հիմնվում է ճշգրիտ տվյալների, գիտական մոտեցման և մասնագիտական փորձի վրա։

    Mendia Resources LLC -ը իրականացնում է հանքերևակման աշխատանքներ՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ, երկրաբանական ուսումնասիրությունների առաջատար մեթոդներ և միջազգային լավագույն փորձը։

    Գործունեության հիմքում են.

    Երկրաբանական ուսումնասիրություններ և տվյալների վերլուծություն

    Հանքային պաշարների գնահատմում

    Պատասխանատու և անվտանգ աշխատանքային գործընթացներ

    Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար մոտեցում

    Երկարաժամկետ արժեք ստեղծող լուծումներ

    Հաջող հանքարդյունաբերությունը սկսվում է որակյալ հանքերևակումից և պատասխանատու մասնագիտական աշխատանքից։






  • Հորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. Ղալիբաֆ



    Միջազգային





    Հորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի սպառնալիքների ներքո։ Այս մասին ԱՄՆ ԶՈւ-ի կողմից Իրանի ուղղությամբ նոր հարվածներից հետո հայտարարել է Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հայտում է ՏԱՍՍ-ը:

    «Պետք չէ անիմաստ նետվել, այլապես դու ավելի խորը կանցնես ջրի տակ. Հորմուզի նեղուցը կբացվի միայն Իրանի հետ պայմանավորվածությունների կատարման դեպքում, այլ ոչ թե ամերիկյան սպառնալիքների ներքո»,- գրել է Ղալիբաֆը։

    Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից վախեցնելն ու խոստումների խախտումն այլևս անհետևանք չեն մնում։

    «Ուղղակի ասեմ՝ եթե դու հարվածես, ապա քեզ կպատասխանեն հարվածով», – հավելել է Ղալիբաֆը։

    Ավելի վաղ ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրանի օբյեկտներին նոր հարվածներ հասցնելու մասին, որոնք կոչված են թուլացնելու Իրանի հնարավորությունները Հորմուզի նեղուցը վերահսկելու հարցում։ Հաղորդվել էր պայթյունների մասին իրանական Ակկալա, Բենդեր-Աբաս, Ջասկ, Սպահան, Սիրիկ և Չաբահար նավահանգստային քաղաքներում, ինչպես նաև Աբու Մուսա կղզում և Բուշեհր նահանգի որոշ շրջաններում։




  • Մեծ Բրիտանիայում մեկնարկել է նոր վարչապետի ընտրության գործընթացը

    Մեծ Բրիտանիայում մեկնարկել է իշխող Լեյբորիստական  կուսակցության նոր առաջնորդի ընտրության գործընթացը, կգլխավորի երկրի կառավարությունը Քիր Սթարմերի հրաժարականից հետո: Առաջադրվել ցանկացողները մինչև հուլիսի 16-ը ժամանակ ունեն իրենց թեկնածությունը ներկայացնելու համար, գրում է TACC-ը:

    Ցանկացած հավակնորդի անհրաժեշտ է ստանալ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում (ստորին Լեյբորիստական խմբակցության անդամների 20 տոկոսի աջակցությունը` ներկա պահին 81 խորհրդարանական: Բացի այդ, թեկնածուին պետք է աջակցեն առնվազն երեք կազմակերպություններ, որոնք փոխկապակցված են Լեյբորիստական կուսակցության հետ, ներառյալ առնվազն երկու արհմիություններ: Կուսակցության ղեկավար կարող դառնալ բացառապես խորհրդարանի անդամը:

    Մրցապայքարին մասնակցելու ցանկության մասին առայժմ հայտարարել է միայն Մեծ Մանչեսթեր կոմսության նախկին քաղաքապետ Էնդի Բերնհեմը, որը հունիսի 18-ին ընտրվել է Համայնքների պալատում։ Այժմ նա պետք է պաշտոնապես հաստատի իր մտադրությունը` հայտ ներկայացնելով Լեյբորիստական կուսակցության ղեկավար մարմիններին: Եթե Լեյբորիստական կուսակցությունից ոչ մի այլ պատգամավոր չհետևի նրա օրինակին, ապա Բերնհեմը լեյբորիստներին կգլխավորի արդեն հուլիսի 17-ին, իսկ վարչապետ կդառնա հուլիսի 20-ին` Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի հետ հանդիպումից հետո: