Blog

  • Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Եվրոպայի առաջնությունում

    Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է վստահ ելույթները Երևանում անցկացվող ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում. երրորդ խաղում մեր ընտրանին 97:90 հաշվով հաղթել է Մալթայի հավաքականին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

     

    Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) է դարձել Միխայիլ Պետրովը, որը գրանցել է 14 միավոր, 17 ռեբաունդ և 6 արդյունավետ փոխանցում: Հայաստանի կազմում ամենաաշատ միավորները վաատակել է Դմիտրի Հաճյանը (31):

     

    Հայաստանի Մ16 հավաքականը խմբային փուլի վերջին խաղը կանցկացնի Մոնակոյի հավաքականի դեմ։

     

    Հայաստան – Մոնակո

     

     

     

    Սպորտի կառավարման կենտրոն

     

    Մուտքն ազատ է:

  • «7 ժամ վիրահատություն՝ գայլի հարձակումից հետո․ 72-ամյա տղամարդու դեմքը վերականգնման կարիք ունի»





    Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում գայլի հարձակման հետևանքով ծանր վնասվածքներ ստացած 72-ամյա Սուրեն Ծատրյանը 7 ժամ տևած վիրահատությունից հետո այսօր կտեղափոխվի Երևան՝ հետագա բուժումն ու վերականգնողական միջամտություններն իրականացնելու նպատակով։

    Տուժածի դուստրը «Սյունիք Նյուզ»-ի հետ զրույցում հայտնել է, որ հոր դեմքի հատվածում առկա են լուրջ վնասվածքներ, և անհրաժեշտ է իրականացնել պլաստիկ վերականգնողական վիրահատություն։

    Հիշեցնենք՝ երեկ Քարահունջում գայլի հարձակման հետևանքով վնասվածքներ էին ստացել մի քանի բնակիչներ, այդ թվում՝ 2-ամյա երեխա։

    Երեխայի առողջական վիճակը, սակայն, գնահատվում է բավարար․ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նա մոտ երեք ժամ անց դուրս է գրվել բուժհաստատությունից։




    դիտվել է 208 անգամ


    Լրահոս


    «Այո՛, ապառնում եմ»․ լարված խոսակցություն Փաշինյանի և լրագրողի միջև (video)



    Մեր երեսին շպրտում են՝ ձեր իշխանությունները ոչինչ չեն անում ձեր վերադարձի համար․ Իշխանյանը՝ Բաքվից (video)



    Ժողովրդից ի՞նչ ես ուզում․ խնդրում եմ՝ րոպե առաջ մեր Ծառուկյանին ազատ արձակեն. աշխատակից (video)



    Ու՞մ հետ է խոսել «Արարատցեմենտի» տնօրենը․ կաշխատի՞ գործարանը (video)



    «Արարատցեմենտի» աշխատակիցները պատասխանում են Փաշինյանի սպառնալիքներին (video)



    Չե՛նք գնալու․ Ցեղասպանություն ա․ Գործարանի աշխատակիցներից վրեժ են լուծում․ «Արարատցեմենտի» աշխատակից (video)



    «Արարատցեմենտում» իրավիճակը լարված է․ «Բոլորդ տներով գնացեք, աշխատելու ենք,հիմա բանակցություններ են» (video)



    Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի. Գագիկ Սուրենյան



    Փակելու ենք Զոդի մոստը, կաթվածահար ենք անելու․ գնալու եմ Նիկոլի տուն․ լարված վիճակ (video)



    «7 ժամ վիրահատություն՝ գայլի հարձակումից հետո․ 72-ամյա տղամարդու դեմքը վերականգնման կարիք ունի»



    Ծառուկյանի ցավը տանեմ, մեր թագավորն ա, իր կողքը կանգնած ենք․ Արարատցեմենտի աշխատակից (video)



    Քարահունջում գայլի հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Երևան․ ԲԿ-ի տնօրեն



    Լարված իրավիճակ. Փաշինյա՛ն, ի՞նչ հող տանք մեր գլխին․ Արա՛, դու մենակ Ծառուկյանի տունը չմտար, էէ՜՜՜՜ (video)



    Ավտոների տակ ենք պառկելու, լացում է ժողովուրդը, «Արարատցեմենտը» չեղավ, չի՛ լինի քաղաքը․ բողոքի ակցիա (video)



    Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք երկրաշարժ է գրանցվել



    Ու՞մ ես խաբում․ Նիկո՛լ, դու ես նկարել Ծառուկյանին գետնին պառկեցնելու տեսարանը․ Արմենուհի Կյուրեղյան (video)



    Օդի ջերմաստիճանը կբարձրանա



    Փաշինյանի ցինիզմը․ «Ես էդ տեսանյութը չեմ տեսել». Փաշինյանը՝Ծառուկյանին գետնին գցելու դրվագի մասին (video)



    Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան



    Պաշտոնատար անձինք քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար կաշառք են ստացել



    «Հրազդան» մարզադաշտին կհատկացվի 63 մլն դրամ



    «Ծառուկյանին չոքած հենց տեսա, պատկերացրի՝ ադրբեջանցիները մտել են Հայաստան» (video)



    «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել



    ՇՏԱՊ․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ–ից (video)



    Գորիսում խուզարկվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

  • Նիկոլ Փաշինյանը 20 օրով արձակուրդ կգնա

    Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10–ից 29–ը ներառյալ կգտնվի արձակուրդում։

    Այս մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։

     

    Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

  • Հայաստանի մասին ռուսական պետական հեռուստատեսության նարատիվները՝ փաստերի ստուգմամբ 

    Ռուսական պետական Առաջին ալիքով հեռարձակվող «Шоу Вована и Лексуса» հաղորդման հերթական թողարկումն այս անգամ նվիրված էր Հայաստանին։

    Հաղորդման հյուրերի թվում էին ռուսական պետական մեդիայի ներկայացուցիչներ, ռուս փորձագետներ և Հայաստանի ներքաղաքական թեմաներով հայտնի մեկնաբաններ, որոնք բազմիցս հանդես են եկել Կրեմլի քաղաքականությանը համահունչ հայտարարություններով։

    Հաղորդման ընթացքում ներկայացվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ պրանկ-զրույցը, հիշել են 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 20 տարվա վաղեմության մի հոդված և անդրադարձել Հայաստանի ներքաղաքական թեմաներին։

    «Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է հաղորդման ընթացքում հնչած հիմնական պնդումները և համեմատել դրանք փաստերի հետ։ Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցից մի քանիսը համընկնում են Հայաստանի վերաբերյալ ռուսական պետական տեղեկատվական միջավայրում տարածված նարատիվների հետ՝ սկսած 2018 թվականի հեղափոխության լեգիտիմությունը կասկածի տակ դնելուց մինչև արտաքին դերակատարների ազդեցության մասին պնդումները։

    Ընդգծենք՝ FIP.am-ը առանձին հոդվածով նաև անդրադարձել է այդ հաղորդման ընթացքում հնչած տնտեսական ոլորտի վերաբերյալ որոշ պնդումների և պարզել, որ դրանց մեծ մասը չի համապատասխանում իրականությանը։

    Կարդացեք նաև Հայաստանի մասին հնացած թվեր, սխալ ձևակերպումներ և չհաստատված տվյալներ՝ ռուսական եթերում

    Սխալ 1 «Հսկայական թվով մարդ դուրս է եկել փողոց միայն ապրիլի 23-ից հետո»

    Ռուսական թիվ մեկ քարոզչամիջոցով եթեր հեռարձակված հաղորդման հյուրերից մեկը ազգությամբ հայ Միկա Բադալյանն էր, որի նկատմամբ Հայաստանի իրավապահները քրեական վարույթ են հարուցել։

    Կարդացեք նաև Ընտրակաշառք՝ բարեգործության քողի տակԿրեմլից սնվող «Եվրազիա» ՀԿ-ի գործունեությունը Մոլդովայից մինչև Հայաստան

    «2018-ին տեղի ունեցածը իշխանության փոխանցում էր։ Այդ հանրահավաքները լավ մտածված բեմականացում էին, որոնց վրա մեծ գումարներ են ծախսվել։ ․․․Հսկայական թվով մարդ դուրս էր եկել փողոց միայն 2018-ի ապրիլի 23-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին։ Մինչ այդ, այդ հանրահավաքները ցրելու և բողոքի ակցիաները վերացնել հնարավոր էր մեկ ժամվա ընթացքում», — ասել է Բադալյանը։

    Ի դեպ, հաղորդավարներից մեկին Բադալյանի խոսքերը հիշեցրել են Ուկրաինայում տեղի ունեցածը․ «Մայդանը հիշեք, երբ այնտեղ էլ հնարավոր էր ցրել այդ միտինգները ու հիմա այնպիսի հետևանքներ չէին լինի, ինչպիսին հիմա կան․․․»։

    2018-ին մինչև ապրիլի 23-ը հանրահավաքների սակավության մասին Բադալյանի պնդումը սխալ է մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ ապրիլի 16-23-ը, արդեն եղել էին զանգվածային ակցիաներ, փողոցների փակումներ, բախումներ ու հարյուրավոր բերման ենթարկվածներ։ Օրինակ ապրիլի 17-ին Հանրապետության Հրապարակում արդեն իսկ շուրջ 30 հազար մարդ է եղել։ Մինչև ապրիլի 23-ը բերման է ենթարկվել մոտ 1000 քաղաքացի, նրանցից առնվազն 55-ը՝ անչափահաս, ձերբակալվել է 58 քաղաքացի, այդ թվում մեկ անչափահաս, որոնք բոլորն էլ ազատ են արձակվել ապրիլի 23-ին:

    Human Rights Watch-ը ապրիլի 19-ին գրել էր, որ ցուցարարները փակել են կառավարական շենքեր, փողոցներ ու կամուրջներ, իսկ ապրիլի 16-ի բախումների հետևանքով 46 մարդ էր տուժել։ ԱՄՆ Պետքարտուղարության 2018-ի զեկույցում նշվում է, որ ապրիլի 16-23-ը ոստիկանությունը բերման է ենթարկել 1,236 քաղաքացու։ Ապրիլի 17-ին երբ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովում ընտրվեց ՀՀ վարչապետ, հավաքներն ու բողոքի ակցիաները դարձան մասսայական, փակվեցին փողոցներ ու մայրուղիներ։ Այսինքն՝ այս փաստական տվյալները ցույց են տալիս, որ շարժումը մինչև ապրիլի 23-ը զանգվածային էր։

    Եզրակացություն. Բադալյանի պնդումը, թե մինչև ապրիլի 23-ը շարժումը զանգվածային չէր, չի համապատասխանում փաստերին։ Իսկ այն գնահատականը, թե հանրահավաքները հնարավոր էր «մեկ ժամում ցրել», փաստացի տվյալներով չի հիմնավորվում։

    Սխալ 2 Փաշինյանի 20 տարվա վաղեմության հոդվածը ներկայացվել է առանց համատեքստի 

    Երբ հաղորդման մասնակիցները փորձում են բնութագրել Փաշինյանին, Միկա Բադալյանը հիշում է Փաշինյանի՝ 20 տարվա վաղեմության մի հոդված․ «Փաշինյանն այն մարդն է, որն ասել է՝ անիծում եմ մեր նախնիներին։ ու այդ մասին գրում իր հոդվածում, որովհետև մեր նախնիները թողել են միայն ոչինչ։ Նաև ասել է, որ կենդանիները իրենց կենդանական բնազդով սերունդներ են թողնում ավելի շատ, քան արել են մեր նախնիները մեզ համար։ Նրանք մեզ միայն խնդիրներ են ժառանգել»։

    Խոսքը «Մոռանալ «հերոսական անցյալը»» վերնագրով հոդվածի մասին է, որը հրապարակվել է 2005 թվականին, Փաշինյանի ղեկավարած «Հայկական ժամանակ» թերթում։

    «Փաստերի ստուգման հարթակը» գտել է հոդվածի բնօրինակը։ Այն իսկապես պարունակում է «նզովում եմ մեր նախնիներին» արտահայտությունը, սակայն հաղորդման ընթացքում մեջբերվել են միայն առանձին հատվածներ՝ առանց ներկայացնելու հոդվածի ընդհանուր գաղափարը, որը վերաբերում է «հերոսական անցյալի» իդեալականացման քննադատությանը։

    Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի այս հոդվածը ռուսական պետական տեղեկատվական միջավայրում առաջին անգամ չէ, որ օգտագործվում է նրա հասցեին քննադատություն ձևավորելու նպատակով։ 2020 թվականին RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ևս իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր նույն հոդվածից հատվածներ՝ դրանք ներկայացնելով առանց ամբողջական համատեքստի։ Վեց տարի անց նույն հոդվածը կրկին հիշատակվում է ռուսական պետական Առաջին ալիքով հեռարձակվող «Шоу Вована и Лեքսуса» հաղորդման ընթացքում։

    Ռուսահայ համայնքի ներկայացուցիչների կարծիքը՝ որպես «հայերի» դիրքորոշում

    Հաղորդման ընթացքում պրանկ-զրույցներից և տաղավարային քննարկումներից բացի ցուցադրվել են նաև Ռուսաստանում բնակվող հայկական համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ կարճ հարցազրույցներ (վոքս-փոփ)։ Դրանք ներկայացնելուց առաջ հաղորդավարն ասում է. «Կուզեի լսել, թե ինչ են մտածում հենց իրենք՝ հայերը Փաշինյանի, նրա ծրագրերի, ԵՄի մասին»։

    Ստեղծվում է տպավորություն, թե ներկայացվող կարծիքներն արտացոլում են «հայերի» վերաբերմունքը։ Սակայն ցուցադրված բոլոր հարցազրույցներում ընդգրկված անձինք քննադատում են Նիկոլ Փաշինյանին, դեմ են արտահայտվում Հայաստանի եվրոպական ինտեգրմանը և հանդես են գալիս Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների օգտին։

    Հաղորդման մեջ չեն ներկայացվում այլ տեսակետներ ունեցող հայերի կարծիքները, ինչի հետևանքով ձևավորվում է միակողմանի պատկերացում, թե ներկայացված դիրքորոշումները բնորոշ են հայ հասարակությանը կամ հայկական համայնքին ընդհանրապես։

    Այսպիսով, «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հաղորդման ընթացքում Հայաստանի վերաբերյալ հնչած մի շարք պնդումներ չեն դիմանում փաստերի ստուգմանը։ Դրանց մի մասը հիմնված է փաստական սխալների վրա, մի մասը՝ ներկայացված է առանց անհրաժեշտ համատեքստի, իսկ որոշ պնդումներ ընդհանրապես ներկայացվում են առանց որևէ ապացույցի։

    Միևնույն ժամանակ, հաղորդման ընթացքում վերարտադրվում են Հայաստանի վերաբերյալ վաղուց շրջանառվող նարատիվներ՝ 2018 թվականի Թավշյա հեղափոխության լեգիտիմությունը կասկածի տակ դնելու, Հայաստանի եվրոպական ինտեգրումը քննադատելու և Ռուսաստանը որպես Հայաստանի հիմնական ռազմավարական հենարան ներկայացնելու վերաբերյալ։

    Նման նարատիվները նախկինում ևս բազմիցս շրջանառվել են ռուսական պետական տեղեկատվական հարթակներում և համարվում են FIMI-ի* շրջանակում ուսումնասիրվող տեղեկատվական ազդեցության հայտնի օրինակներ։

    *FIMI-օտարերկրյա դերակատարների կողմից իրականացվող դիտավորյալ, համակարգված և ռազմավարական գործողությունների ամբողջություն, որի նպատակն է մանիպուլացնել փաստերը, շփոթություն առաջացնել, խորացնել հանրային բևեռացումը, անվստահություն առաջացնել ինստիտուտների նկատմամբ ու ազդել քաղաքական գործընթացների վրա։ 

    Հասմիկ Համբարձումյան

  • Գորիսեցին գայլի հետ կռիվ է տվել․ տուժածները մանրամասներ են հայտնում

    Հուլիսի 8-ին Գորիս համայնքում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Գայլը հարձակվել է մարդկանց վրա, 6 քաղաքացի հոսպիտալացվել է, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Մանրամասները՝ տեսանյութում

    The post Գորիսեցին գայլի հետ կռիվ է տվել․ տուժածները մանրամասներ են հայտնում appeared first on Սյունիք ՀԸ.

  • Reuters-ը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը

    Միջազգային հեղինակավոր Reuters գործակալությունը անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը՝ ներկայացնելով Հայաստանի իրավապահների իրականացրած գործողություններն ու դրանց քաղաքական արձագանքը։ Աղբյուրը Ծառուկյանին ներկայացնում է որպես պրոռուսական կուսակցության առաջնորդ։

    Հրապարակման մեջ նշվում է, որ երեկ բավարարել է քննիչների միջնորդությունը և Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառել երկու ամսով նախնական կալանք՝ նշելով, որ նրան կասկածում են առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման մեջ և գործը վերաբերում է 2022-2024 թվականներին Իրանից շուրջ 21 միլիոն դոլարի տրանսպորտային միջոցների, վառելիքի և այլ ապրանքների ներմուծմանը, որը, ըստ քննության, իրականացվել է խարդախ ճանապարհով։

    Reuters-ը նաև անդրադարձ է կատարել ձերբակալությունից առաջ խուզարկություններին Ծառուկյանի բնակարանում և նրա բիզնես գործունեության հետ առնչվող շուրջ 70 հասցեներում, այդ թվում՝ կոնյակի և ցեմենտի գործարաններում, ինչպես նաև մարզական համալիրում։ Գործակալությունը հիշեցնում է, որ Ծառուկյանի պաշտպանները հայտարարել են՝ բողոքարկելու են դատարանի որոշումը։

    Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում նաև քաղաքական համատեքստին։ Reuters-ը հիշեցնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում քննադատել էր մի շարք ընդդիմադիր ուժերի՝ հայտարարելով, որ նրանք վտանգ են ներկայացնում երկրի անվտանգության համար նրանց անվանելով «Պատերազմի եռագլուխ կուսակցություն»։

    Միաժամանակ, ութ ընդդիմադիր քաղաքական ուժեր ձերբակալությունները որակել են քաղաքական դրդապատճառներով՝ պնդելով, որ անցած ամսվա ընտրությունները կեղծվել են, մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու նրանց պահանջը։

    Reuters-ը ներկայացրել է նաև Ծառուկյանի կենսագրական տվյալները՝ նշելով, որ 69-ամյա նախկին աշխարհի չեմպիոն բազկամարտիկը իր կարողությունը ձևավորել է խաղատների, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում՝ Խորհրդային Միության փլուզումից հետո։

  • Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 9-ի համար

    Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 9-ի համարRate.am | Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ի դրությամբ՝

    ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 365.50 դրամ է, վաճառքը՝ 368.5 դրամ:

    Եվրոյի առքի արժեքն է 416 դրամ, վաճառքի դեպքում՝ 421.5 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.60 դրամ, վաճառքինը՝ 4.85 դրամ։

  • Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով



    Հասարակություն


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով: Այս մաին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

    Երևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։
    Հանրապետության տարածքում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 9-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

    Քամինհարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ ։ Օդի ջերմաստիճանը հուլիս 9-ի ցերեկը, 10-11-ին կբարձրանա 6-8 աստիճանով, միայն Լոռի-Տավուշում հուլիսի 12-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

    Հետևեք մեզ՝ այստեղ






  • Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 3,811-ի, ևս 16,740 մարդ ստացել է վնասվածքներ։ Այս մասին հայտնել է Վենեսուելայի Ազգային ասամբլեայի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։

    Նրա խոսքով՝ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 6,462 մարդու, օգնություն է ստացել 86,794 ընտանիք։ Առանց բնակարանի մնացածների թիվը հասել է 17,907-ի։

    Հունիսի 24-ի երեկոյան Վենեսուելայում մեկ րոպեից պակաս ընդմիջումով տեղի է ունեցել 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ։ Դրանք երկրում ամենաուժեղն են դարձել 1900 թվականից ի վեր։

    Երկրաշարժերի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվել է 29,500 անձնակազմ, շուրջ 4,000 օտարերկրյա մասնագետ և 27,500 կամավոր։ Իշխանությունների տվյալներով՝ վնասվել է 856 շենք, ավելի քան 190-ը փլուզվել է։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Ապարան քաղաքից քիչ հեռու 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հուլիսի 9-ին` տեղական ժամանակով ժամը 11:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07։42-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․46⁰ և արևելյան երկայնության 44․24⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

    Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

    Երկրաշարժը զգացվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Ագարակ, Բյուրական, Կարբի, Ափնագյուղ և Արագած գյուղերում՝ 2  բալ ուժգնությամբ: 

    Հետևեք մեզ՝ այստեղ