Blog

  • Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր հինգերորդ

    Փառատոնի հուլիսի 8-ի համերգային ծրագիրը «Կապանհագեն» խորագիրն էր կրում: Դանիայի մայրաքաղաքի փոքր-ինչ ձևափոխված այս տարբերակը պատահական չէ. քանզի այն բոլոր երաժիշտները, ովքեր պիտի հանդես գան համերգին, որևէ կապ ունեն Դանիայի հետ՝ Ալտահարներ Լոան Կազալը, Իբեն Թայլմանը, թավջութակահարներ Թոմաս Լունդստրյոմը, Սևակ Ավանեսյանը Դանիայի թագավորական օպերայի նվագախմբի մենակատարներ են:

    Ի դեպ, այդ նվագախումբը աշխարհի հներից է` 575 տարեկան: Դանիայի երաժշտական մշակույթի հետ առանձնահատուկ կապ ունի Կարլ Նիլսոնի անվան միջազգային մրցույթի հաղթող, ջութակահար Հրաչյա Ավանեսյանը, ով հանդես է գալիս  Դանիայի և մայրաքաղաք Կոպենհագենի ազգային նվագախմբերի հետ:

    Սրանով առնչությունը Դանիայի հետ չի սահմանափակվում: Համերգին ներկա էր Հայաստանում և Վրաստանում Դանիայի Թագավորության դեսպան, նորին գերազանցություն Աննե Թոֆթ Սորենսենը, ով բարեմաղթանքի խոսքեր հղեց երաժիշտներին և հանդիսատեսին:

    Նախահամերգային հարցուպատասխանի մասնակիցը եվրոպացի ամենաինքնատիպ երաժիշտներից մեկը` դաշնակահար Մարիաննա Շիրինյանն էր, ով հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր փառատոներում, համագործակցել լավագույն երաժիշտների և առաջատար նվագախմբերի հետ: Նա Դանիայի թագավորական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր է, հրավիրյալ պրոֆեսոր Օսլոյում և Կապանի միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական խորհրդատուն է:  Մարիաննան ներկայացրեց օրվա  համերգային ծրագրի երկացանկը, պատասխանեց այլ հարցերի:

    Համերգային ծրագիրը սկսվեց Ֆ. Բրիջի «Ողբ» ստեղծագործության կատարմամբ (ալտահարները` Լոալ Կազալ, Իբեն Թայլման):

    Այնուհետև իր ողջ երաժշտական տաղանդը ցուցադրեց Մարիաննա Շիրինյանը: Կես ժամից ավելի հանդիսատեսը դաշնամուրային երաժշտության հնչյունների աշխարհում էր: Դաշնակահարը նախ՝ կատարեց Մոցարտի «Սոնատ դո մաժոր» ստեղծագործությունը, ապա՝ Շոպենի «Մազուրկա, օպուս 17», «Բալլադ No 3, օպուս 17» ստեղծագործությունները:

    Ընդմիջումից հետո դարձյալ կատարվեց լայնակտավ ստեղծագործություն. Բրամսի «Լարային սեքստետ թիվ 1 սի բեմոլ մաժոր, օպուս»-ը, գործը` բաղկացած չորս մասից: Այս անգամ ևս հանդիսատեսները բավականին տպավորված էին, և երաժիշտները տեղի տալով նրանց բուռն  արձագանքին, մի քանի անգամ բեմ դուրս եկան և ի վերջո, որպես բիս` ևս մի ստեղծագործություն հնչեցրին:

    Վահրամ Օրբելյան

  • ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը

    «Արձակուրդս պլանավորում եմ անցկացնել Հայաստանում»:

    Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Իհարկե, կլինեն որոշ այցեր, այդ թվում՝ տարածաշրջանային, որոնց հետ կապված, ըստ անհրաժեշտության, ամենօրյա ներգրավված կլինեմ»,-ասել է Փաշինյանը։

  • Իրանը հայտարարել է Բահրեյնում, Քուվեյթում և Քաթարում ամերիկյան բազաներին հարվածելու մասին

    Իրանի զինված ուժերը տեղեկացրել են, որ մեծ թվով տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակումներ են իրականացրել Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների վրա։

    Հարվածների թիրախ են դարձել Քուվեյթում գտնվող «Patriot» հրթիռային համակարգը, Քաթարում՝ վաղ նախազգուշացման արբանյակային ալեհավաքների կայանը, իսկ Բահրեյնում՝ ամերիկյան զինվորականներին պատկանող վառելիքի պահեստները։

    Իրանական կողմը հայտարարել է, որ այս քայլով վճռական է թույլ չտալ ԱՄՆ-ի նախագահի «անխոհեմ» նպատակների իրականացումը և պաշտպանել Իսլամական հեղափոխության գաղափարները մինչև վերջնական հաղթանակ։

  • Երկրաշարժ՝ Հայաստանում

    Երկրաշարժ՝ Հայաստանում

  • Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալում են։

    Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալում են։

    Հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

  • Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)



    Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք։

    Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում գործող մարզաառողջարարական համալիրներից մեկը համակարգված կերպով թերհայտարարագրում է իր գործունեությունից ստացված եկամուտները՝ էականորեն նվազեցնելով պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունները։


    Ստացված տեղեկությունների իրացման նպատակով Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները  մշակել, ձեռնարկել և իրականացրել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ուսումնասիրվել են ընկերության գործունեությանն առնչվող էլեկտրոնային տվյալները, ներքին հաշվառման փաստաթղթերն ու գործունեության իրական ծավալներն արտացոլող տեղեկատվությունը։ Ձեռք բերված տվյալների համալիր ուսումնասիրության, վերլուծության և հարկային մարմնի տեղեկատվական բազաներում առկա տվյալների հետ համադրման արդյունքում բացահայվտել են ընկերության հարկային հաշվառման և գործունեության իրական ծավալների միջև էական անհամապատասխանություններ։

    Պարզվել է, որ 2023-2024 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում չի արտացոլել շուրջ 2.6 միլիարդ դրամի շրջանառություն, ինչի հետևանքով պետական բյուջե չի հաշվարկվել և չի վճարվել ավելի քան 832 միլիոն դրամի հարկային պարտավորություն։

    Սակայն բացահայտված փաստերն այսքանով չեն սահմանափակվել։

    Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է նաև, որ հարկային բեռը նվազեցնելու նպատակով ընկերության գործունեության մի մասը ձևականորեն իրականացվել է նախկին աշխատակիցների անուններով գրանցված իրավաբանական անձանց միջոցով, որոնք գործել են հարկման հատուկ համակարգում։ Այդ մեխանիզմի կիրառման արդյունքում շուրջ 158 միլիոն դրամի շրջանառություն դուրս է մնացել ընկերության կողմից ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկներից, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել ևս 17 միլիոն դրամից ավելի հարկային պարտավորություն։

    Այսպիսով, բացահայտված խախտումների հետևանքով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 849 միլիոն դրամ։ Ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել վարույթ իրականացնող մարմին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, և իրականացվում է նախաքննություն։

    Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողականորեն շարունակում է պայքարը ստվերային տնտեսության բոլոր դրսևորումների դեմ։ Հարկերից խուսափելուն ուղղված յուրաքանչյուր սխեմա ենթակա է բացահայտման, իսկ օրենքը շրջանցելու յուրաքանչյուր փորձ՝ իրավական գնահատականի։

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


  • ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցել է Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումին | Հայաստան

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցում են Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումին (WSIS FORUM 2026)։

    ՄԱԿ-ի հովանու ներքո Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կազմակերպած այս համաժողովը ՏՀՏ ոլորտի ամենախոշոր ամենամյա միջոցառումն է, որին մասնակցում են ներկայացուցիչներ ավելի քան 170 երկրներից։

    Ֆորումի շրջանակում Մեսրոպ Մեսրոպյանը ելույթ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաներին համախմբող «Leaders TalkX» պանելային քննարկմանը։ Իր խոսքում նա անդրադարձել է Հայաստանի էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորումներին ու ապագա ծրագրերին.

    «Հանձնաժողովի, որպես էլեկտրոնային հաղորակցության ոլորտի կարգավորող մարմնի, ենթակառուցվածքների զարգացման և ծառայությունների հասանելիության ընդլայնման մասով իրականացրած թիրախային կարգավորումները, միջոցառումներն ու արձանագրված արդյունքները՝ հնարավոր է եղել ապահովել լիցենզիոն պարտավորությունների սահմանման և ոլորտում մրցակցության խթանման գործառութների իրականացմամբ»։

    Ժնևյան այցի շրջանակում ՀԾԿՀ պատվիրակությունն անցկացրել է նաև մի շարք առանցքային հանդիպումներ.

    •  Երկկողմ հանդիպումներ են տեղի ունեցել Վրաստանի և Ռումինիայի հեռահաղորդակցության կարգավորող մարմինների ներկայացուցիչների հետ։

    • Կողմերը հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերել մասնագիտական փորձի փոխանակման, երկկողմ համագործակցության խորացման և գործընկերային կապերի զարգացման ուղղությամբ։

  • Այս տեպերով շուտով կալուգացու բառի բուն իմաստով փոքրիկ խմբակից մարդ չի մնա․․․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը. Տարոն ՉախոյանԳայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ»Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԴատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասինԳագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել. ՔԿՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու

    Այս տեպերով շուտով կալուգացու բառի բուն իմաստով փոքրիկ խմբակից մարդ չի մնա․․․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը. Տարոն ՉախոյանԳայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ»Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԴատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասինԳագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել. ՔԿՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու

  • ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա

    Shamshyan.com-ը գրում է․

    Հունիսի 25-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ, Վազգեն Սարգսյան փողոցի 7 հասցեի մոտից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին են տեղափոխել մի քաղաքացու, ով, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, միզել է պարեկային ծառայությանը պատկանող ավտոմեքենայի վրա։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում պարզվել է, որ բերման ենթարկվածը ՌԴ քաղաքացի 35-ամյա Գեննադի Բուդրևիչինն է։

    Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

  • Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան





    24News-ը ՔԿ-ից տեղեկացավ, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան:

    Նշենք, որ քննիչները վաղ առավոտյան մտել են «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան, ապա ձերբակալել վերջինիս:

    Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ կրկին քննիչները մտել էին Մանուկյանի բնակարան, խուզարկել, վերջինս նաև ներկակացել էր ՔԿ, հարցաքննվել «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանին վերաբերող լրտեսության և պետական դավաճանության գործով:

    Մերի Մանուկյան




    դիտվել է 163 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը